FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ահաբեկչության դարաշրջան. Ի՞նչ փոխվեց Պետերբուրգում

Ահաբեկչության դարաշրջան. Ի՞նչ փոխվեց Պետերբուրգում՝ մետրոյի պայթյունից հետո

Ռուսաստանի երկրորդ մայրաքաղաքը միշտ առանձնացել է հանգիստ մթնոլորտով, պետերբուրգցիները սովոր են ապրել անվտանգ քաղաքում: Նման պայթյուններ կարող են լինել կովկասյան հանրապետություններում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, անգամ՝ Մոսկվայում,  բայց ո՛չ Սանկտ Պետերբուգում: Մետրոյի պայթյունները ցույց տվեցին, որ այդ ամենը պատրանք է. Պետերբուրգը ոչնչով չի տարբերվում ցանկացած խոշոր քաղաքներից:

Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունը պատահական չէր


Ակնհայտ է, որ ահաբեկչությունը ծրագրված էր, ոչինչ պատահական չի եղել, անգամ օրվա ընտրությունը: Ահաբեկիչները սպասել են Պուտինի այցելությանը: Չէ որ նրա ներկայությունն ավելի կընդգծեր, որ անվտանգության միջոցառումները դատարկ խոսակցություններ են: Տեղն  ու ժամն էլ պատահական չէր՝ ամենամարդաշատ ժամ ու վայր: Երկրորդ ռումբն էլ պատահական վայրում չէր տեղադրված  «Ապստամբության հրապարակ»: Փառք Աստծո, որ գոնե այդ վայրում պայթյունը հաջողվեց կանխել: Հաշվի առնելով, թե քանի մարդ կար ահաբեկչության վայրում, կարելի էր պատկերացնել զոհերի թիվն ինչքան կլիներ:

Ով է մեղավոր ահաբեկչությունների համար


Ռուսաստանում մեծամասնությունը հակված չէ պատասխանատվության կանչել տեղական իշխանության ներկայացուցիչներին, անվտանգության ծառայություններին, մետրոպոլիտենին: Մեղավորներին փնտրելն առայժմ անիմաստ է: Իրավիճակից օգտվողներ էլ կլինեն՝ ծայրահեղ ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հիշեցրել են, որ վերջին շրջանում Պետերբուրգը դարձել է ընդդիմադիր շարժման կենտրոն ու չեն բացառել, որ ահաբեկչությունների հետևում կանգնած է իշխանությունը: Մի խոսքով, շահարկումների երկու կողմերից էլ չեն պակասում:


Ահաբեկչությունների մասին կարդացեք՝



Ի՞նչ անել


Բոլորն էլ հասկանում են, որ մեր օրերում ոչ մի իշխանություն չի կարող տալ անվտանգության 100-տոկոսանոց երաշխիք: Նախ՝ Պետերբուրգի մետրոյի 67 կայարաններում տեղադրված են մետաղորսիչ սարքեր, սական դրանք կամ չեն աշխատում, կամ էլ դրանց վրա ուշադրություն դարձնող չկա: Երկրորդը՝ անհնար է պատկերացնել, թե հարյուրավոր ուղևորների ինչպես կարելի է մեկ առ մեկ ստուգել:
Իհարկե, հիմա կսկսեն ստուգել մետրոյի, օդանավակայանների, կայարանների բոլոր մուտքերն ու ելքերը: Կուժեղացվի հսկողությունն ամենուր՝ թատրոնում, դպրոցներում, մարդաշատ վայրերում:  Միայն քայլերը պետք է մտածված անել, որպեսզի չարժանանան պետերբուրգցիների զայրույթին:

Շոկ ու վախ, ապա՝ զգոնության թուլացում ու բթացում


Կյանքը մի լավ հատկություն ունի, յուրաքանչյուր ցնցումից հետո հանդարտություն է տիրում: Վախի զգացողությունը ժամանակի ընթացքում կբթանա: Բոլոր կվերադառնան սովորական կյանքի: Կապրեն այնպես, ինչպես պայթյունից առաջ, ինչպես եղավ Լոնդոնի, Բրյուսելի ու այլ քաղաքների բնակիչների հետ՝ ահաբեկչություններից հետո: Իհարկե, որոշ ժամանակ բոլորն ուշադիր կլինեն, շուրջը կնայեն, որ հանկարծ ինչ որ մեկը «պատահաբար տոպրակ չմոռանա», բայց մինչև ե՞րբ հնարավոր կլինի պահել զգոնությունը…. Հետո նորից կգա բթացումը՝ իր հետ պահելով նաև այն աղոտ զգացողությունը, որ ցանկացած պահի աղետը կարող է կրկնվել ու որևէ մեկն ապահովագրված չէ, որ կհայտնվի զոհերի ցուցակում: Դա է ցույց տալիս մեծ քաղաքների փորձը: Դա է ապացուցում ահաբեկչությունների դարաշրջանը:
Աղբյուրը

Տարածել