Ռուսաստանում [նորից] կալանավորել են սթրիթրեյսեր Մառա Բաղդասարյանին. ո՞վ է արագություն սիրող եւ էպիլեպտիկ հայուհին
Դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոյին հղում անելով, «РИА Новости»-ն հայտնում է, որ սթրիթրեյսերը կալանավորվել եւ տեղափոխվել է Մոսկվայի Սավյոլյան շրջանի դատարան։
Բաղդասարյանի փաստաբան Դավիդ Կեմուլարիան պարզաբանել է. «Բաղդասարյանը չի խուսափել հասարակական աշխատանքներից: Նա բացակայել է ընդամենը մեկ ժամ`դեղեր գնելու համար»:
Ո՞վ է սթրիթրեյսեր հայուհին
Մառա Բաղդասարյանը հայտնի է որպես 2016 թվականի մայիսին տեղի ունեցած սկանդալային մրցավազքի մասնակից` իր Merecedes Gelandewagen ամենագնացով: Հայուհին բազմիցս խախտել է դատական հրամանները։ Նրան շատ անգամներ ձերբակալել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար և սահմանել տուգանքներ, որոնք նա չի մուծել։ Դրա համար դատարանը Մառային սահմանել է պարտադիր աշխատանքներ, որոնցից նա նույնպես խուսափում է:
Ձերբակալությունների թեմայով կարդացեք.
- Ձերբակալվել է օրենքով գող Արսեն Երևանսկին. Ո՞վ է նա և որքանո՞վ է աղմկալից այս դեպքը
- Աշխարհը խոսում է մահացած ամերիկացի ուսանողի մասին, որ ձերբակալվել էր Հս. Կորեայում
- Ռուս ամենահայտնի հաքերը ձերբակալված է. Նա սկսել է խոսել ու մատնել բոլորին
Առավելագույն պատժամիջոցը 15 օր ձերբակալությունն է
Մոսկվայի մասով դատական կարգադրիչների դաշնային ծառայության ղեկավարությունը հայտնել է, որ Բաղդասարյանը խախտել է աշխատանքային կարգապահությունը, որի համար Մոսկվայի մասով Ռուսաստանի Սավյոլյան ԴԿԴԾԸ-ի (դատական կարգադրիչների դաշնային ծառայության ղեկավարություն) դատական կարգադրիչ-կատարողը, կազմել է արձանագրություն «խուսափում վարչական պատժի իրականացումից» հոդվածով։ Այն կփոխանցվի դատարան։ Դատական նիստը կանցնի Սավյոլյան դատարանի 353-րդ մասում։ Բաղդասարյանը կենթարկվի պատասխանատվության վարչական իրավախախտումների օրենսգիրք 20.25 հոդվածի 4-րդ մասով՝ «Խուսափում պարտադիր աշխատանքներից»։
Մառան զրկված է վարարորդական իրավունքից
Մարտի 21-ին, կապված ախտորոշված էպիլեպսիայի հետ, Մոսկվայի Սավյոլյան դատարանը Բաղդասարյանին ցմահ զրկել է վարորդական իրավունքից։ Նա կկարողանա վերադարձնել իրավունքը միայն բժիշկների թույլատվությամբ։ Բաղդասարյանը ներկայացրել է կեղծ բժշկական արձանագրություն, որպեսզի խուսափի պատժից, բայց դատարանը բացահայտել է նրա խաբեությունը և սահմանել եւս մեկ տարի ուղղիչ աշխատանքներ։ Այնուամենայնիվ, հայրը հայտարարել է, որ իր դուստրը առողջ է, և Բաղդասարյանը բողոքարկել է դատական որոշումը Մոսկվայի քաղաքային դատարանում։ Հունիսի 20-ին դատարանը որոշումը թողել է անփոփոխ և չի չբավարարել Մառայի բողոքարկումը։