«Թքած ունենալու նուրբ արվեստը»՝ երևանյան բեսթսելլեր
Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը առաջին հորիզոնականում է: Երևանյան բեսթսելլեր դարձած մյուսը 9 գրքերի համեմատ «Թքած ունենալու նուրբ արվեստը» վաճառվել է մոտ 10 անգամ ավելի շատ՝ ետևում թողնելով Սթիվեն Քովի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները», Բենջամին Ֆրանկլին «Ինքնակենսագրություն» և Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շեռլոկը» գրքերը։
Մենոսնը ինքնակատարելագործման ձեռնարկում սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով` երբեմն նաև անպատշաճ հումորով։
newmag-ը գրքի մասին մի քանի հոդված է հրապարակել։ Առաջարկում ենք կարդալ և ծանոթանալ գրքի բովանդակությանը, իմանալ, թե ի՞նչ է սովորեցնում գիրքը և ինչո՞ւ պետք է կարդալ։
- [Թքած ունենալու նուրբ արվեստը] Հեղինակի հարցազրույցը՝ գրքի գլխավոր ուղերձի մասին
- [Թքած ունենալու նուրբ արվեստը] Ինչպե՞ս ընտրվեց վերնագիրը և որո՞նք էին մյուս տարբերակները
- Ինչի՞ մասին է newmag-ի հրատարակած «Թքած ունենալու նուրբ արվեստը» բեսթսելլերը
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)