JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Որտե ՞ղ են հայաստանցիներն այս ամառ հանգստանում, ո

Որտե ՞ղ են հայաստանցիներն այս ամառ հանգստանում, ո ՞ր ավիաուղղություններն են ամենապահաջվածները և ինչո ՞ւ

Ծովափնյա հանգիստ փնտրող հայաստանցիների մեծ մասն այս տարի նախապատվությունը տվել է Հունաստանին: Այդ ուղղությամբ փաթեթներն ու առաջարկները տուրիստական ընկերությունները տարվա սկզբից են մշակել:
Երկրորդ հորիզոնականում Եգիպտոսն է: Չվերթներն այս ուղղությամբ ավելացել են: Air Cairo-ն էլ ոչ կանոնավոր չվերթները դարձրել է կանոնավոր:
Հայաստանում կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերություններն ավելացել են: Այս տարի դրանք 26-ն են:
Օրը 25-30 չվերթ են ապահովում,այս տարվանից նաև Բեյրութ և Թել Ավիվ: Քաղավիացիայի վարչությունում պնդում են, որ նոր ավիաընկերությունների հոսքը հանգեցրել է մրցակցության, ծառայությունների դիվերսիֆիկացման և դրանց գների որոշակինվազման:
Ավիաբարեփոխումները քաղավիացիայի վարչությունը քիչ է համարում: Նոր ավիաուղիներիների գրավման բանակցությունը շարունակում են: Ուղղությունը` Եվրոպա և Արևելք:
Միայն ամռան շրջանում հայկական ավիահարթակում ավելացել է 9 ավիաընկերություն` ոչ կանոնավոր չվերթների առաջարկներով. Վառնա, Բարսելոնա, Վենետիկ, Հեռակլիոն, Հռոդոս, Հուրգադա, Շառմ Էլ Շեյխ ուղղություններով:
 

Տարածել