Դանիել Սվարովսկի.մեծն նմանակո՞ղ, համարձակ խաբեբա՞, թե՞ հանճարեղ ինժեներ
Արհեստական ադամանդների ստեղծումը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից.կամ անվանել խաբեբայություն և թանկարժեք քարերի կեղծում, կամ էլ համարել նմանակման արվեստ, որը թույլ է տալիս տնտեսել զարդերի հարցում: Երկու պնդումներն էլ հավասարապես ճիշտ են: Այդ իսկ պատճառով Դանիել Սվարովսկիին անվանում էին և՛ խորամանկ խաբեբա, և՛ պատրանքների վարպետ, և՛ ոսկերչական հեղինակություն: Մի փաստ անվիճելի է.ինչպես էլ անվանեն Դանիել Սվարովսկին կարողացավ իր ընկերությունը վերածել բյուրեղապակիների աշխարհի գլխավոր արտադրողը:
Իհարկե, Դանիել Սվարովսկին պատմության մեջ առաջին մարդը չէր, ում գլխում ծնվել է թանկարժեք քարերը կեղծելու գաղափարը: Հին ժամանակներից այն շահավետ բիզնես էր: XVIII դարում պատենդների արտադրման վրա վաստակող հայտնի խաբեբաներից էր Ժորժ Ֆրեդերիկ Ստրասը: Հետագայում նրա պատվին արհեստական ադամանդները կոչվեցին ստրազներ, իսկ այդ ժամանակ նա համարվում էր ավանտյուրիստ: Դանիել Սվարովսկին առաջինն էր, ում հաջողվեց պատենդը վերածել նորաձև թրենդի:
Միակ պատճառը, ըստ որի Սվարովսկուն չի կարելի խաբեբա համարել այն է, որ նա երբեք չի թաքցրել պատենդ ստեղծելու փաստը և մարդկանց մոլորության մեջ չէր գցում: Արհեստական ադամանդների ստեղծումը նա անվանում էր նմանակում: Սվարովսկին ոչ միայն ստիպեց կանանց կրել արհեստական զարդեր, այլև համոզեց նրանց, որ դա նորաձև է և հեղինակավոր:
Սվարովսկիի հետագա գործունեությունը կանխատեսված էր դեռևս ծնվելու օրից. նա լույս աշխարհ է եկել 1862-ին Հյուսիսային Բոհեմիայում, որը XVIII դարից ի վեր հայտնի էր բոհեմական ապակու արտադրությամբ: Այստեղ հիմնական զբաղմունքը ապակու արհեստանոցներն էին, որից ուներ նաև Դանիելի հայրը. այստեղ պատրաստում էին արհեստական զարդեր մանրածախ առևտրի համար: Այդ աշխատանքը շահութաբեր չէր: Դանիելը չէր պատրաստվում շարունակել հոր գործը.նա երազում էր ջութակահար դառնալու մասին և լրջորեն զբաղվում էր երաժշտությամբ: Շուտով՝ անհասկանալի պատճառներով նա թողնում է իր պարապմունքները և ուղևորվում Փարիզ՝ ինժեներ դառնալու:
Ապագա արտադրության հաջողության համար ճակատագրական եղավ Դանիելի հետաքրքրվածությունը էլեկտրատեխնիկայով և էլեկտրական սարքերի նախագծմամբ: 1883 թվականին նա եղել է Առաջին էլեկտրական ցուցադրությանը Վիեննայում, որտեղ նրա մոտ միտք ծագեց օգտագործել էլեկտրական հոսանքը ապակին հղկելու համար: Նոր գործիքի գյուտի և թեստավորման համար պահանջվեց 10 տարի, և 1892-ին Սվարովսկին ստացավ պատենդ էլեկտրական հղկման մեքենայի միջոցով, որը թույլ էր տալիս արագ և որակյալ մշակել բյուրեղապակի, որի շնորհիվ արհեստական ադամանդների արտադրությունը դարձավ շատ տարածված:
Սվարովսկին չվերադարձավ Բոհեմիա. ապակու արտադրության մրցակցությունը այնտեղ շատ մեծ էր, և նա բնակություն հաստատեց Ավստրիայի Վատենս գյուղում: Գնելով կիսաքանդ շինություն՝ Դանիելը այդտեղ բացեց իր գործարանը, որտեղ պիտի ստեղծվեին բյուրեղապակյա արտադրանքներ: Ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ փոքրիկ գյուղակը տարիներ անց պիտի դառնար բյուրեղապակյա կայսրություն և զբոսաշրջության կենտրոն:
Արտադրությունը արագ էր զարգանում: 1900-ին Դանիելը ընդլայնեց տարածքը, ընդունեց ևս 200 աշխատողների և անվանեց իր ընկերությունը «Swarovski».այս անունով այն հայտնի է մինչև օրս: Վարպետի գլխավոր նոու-հաուն նույնիսկ բյուրեղապակու հղկման տեխնոլոգիան չէ, այլ սկզբնական խառնուրդների բաղադրության գաղտնի բանաձևը, որոնք օգտագործվում էին իր արտադրանքների համար: Հենց այդ պատճառով Սվարովսկիի բյուրեղները տարբերվում էին արտասովոր թափանցիկությամբ և փայլով: Այդ բանաձևը մինչև այսօր պահվում է հույժ գաղտնի:
Դանիել Սվարովսկին դարձավ արհեստական զարդերի և արհեստական ադամանդների զանգվածային արտադրության նախահայրը: XX դարասկզբին նորաձև կանայք այլևս ամոթալի չէին համարում «պատենդ» կրելը: Կոկո Շանելն ու Էլզա Սկիապարելին իրենց հավաքածուներում արհեստական զարդեր էին օգտագործում: Կոկո Շանելը պնդում էր. «Նմանակումը կեղծիքի ամենաարդար ձևն է: Զարդերը պիտի շատ լինեն, բայց եթե դրանք իսկական են, ստեղծում են պարծենկոտության և անճաշակության զգացում»:
Այսուհետև բիժուտերիա կրելը (արհեստական զարդերը) դադարեց տգեղ համարվել նույնիսկ թագավորական արարողությունների ժամանակ: Հայտնվեց «էլիտար բիժուտերիա» հասկացությունը, և Սվարովսկին դարձավ դրա գլխավոր արտադրողը: Իսկ Դանիելի ինժեներական տաղանդը նրան օգնեց վերապրել երկու պատերազմ և չձախողվել: Երբ Առաջին համաշհարհայինի տարիներին ոսկերչական զարդերի պահանջարկը քչացավ, Սվարովսկին պատրաստում էր գործիքներ և հղկող նյութեր կտրող ու փորագրող մեքենաների համար:
Բյուրեղապակյա կայսրության հիմնադիրը մահացել է 1956 թվականին՝ 94 տարեկանում, իսկ նրա գործը շարունակել են երեխաներն ու թոռները: Նրանք թողարկել են գունավոր բյուրեղապակիներ, զարդարանքներ ջահերի համար, բյուրեղապակյա հուշանվերներ և նույնիսկ զբաղվում էին մեքենաների բյուրեղապակյա ձևափոխումներով:
1995-ին բացվել է «Սվարովսկիի բյուրեղապակյա աշխարհը» թանգարան-քարանձավը: