BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սմարթ vs. մեխանիկական ժամացույց. ինչպես էին Բազելո

Սմարթ vs. մեխանիկական ժամացույց. ինչպես էին Բազելում հեգնում Apple Watch-ը

Սմարթ ժամացույցով  մարդ Շվեյցրարիայում չես տեսնի: Այստեղ իսկական ջենթլմենը մեխանիկական է կրում: Շվեյցարացի ժամագործ վարեպտների ձեռքի աշխատանքը մրցակցությունից դուրս է: Թեպետ ինդուստրիան որոշակի անկում ապրել է խելացի ժամացույցների  ի հայտ գալուց հետո, բայց շվեյցարական ժամացույցները պահպանում են իրենց ստատուսը:
Ամեն տարի գարնանը Բազելը վերածվում է  ժամագործության մայրաքաղաքի: Baselworld ժամագործական ու ոսկերչական համաշխարհային էքսպոն թելադրում է տարվա թրենդերը ու ևս մեկ անգամ հիշեցնում, թե ինչով են շվեյցարական ժամացույցները լավագույնը:

 Apple Watch-ի մարտկոցը դիմանում է առավելագույնը մեկ օր


Apple-ին հաճախ քնմնադատում են iphone-ի արագ վերջացող լիցքավորման համար: Նման խնդիր ունի նաև Apple Watch-ը, որի մարտկոցը 18 ժամ է դիմանում: Բացի այդ նյարդայնացնում է լիցքավորման պրոցեսը, որի ընթացքում ժամացույցի աշխատանքը դժվարանում է: Շվեյցարական մեխանիկական ժամացույցները կարող են աշխատել գրեթե հավերժ, պետք է միայն  ժամանակ առ ժամանակ լարել դրանք:

Apple Watch-ը լուրջ չէ


Դուք իրո՞ք ուզում եք որ ձեզ ժամանակը ցույց տա Միկի Մաուսը` ասում էին Շվեյցարիայում: Այդ դեպքում օգտագործեք խնձորային ժամացույցը, ինչ արած: Մարդուն լուրջ են վերաբերում, եթե նրա դաստակին շվեյցարական ժամացույց է կապված: Ավելին` բիզնեսի հայ-լեվլում շվեյցարական ժամացույցի առկայությունը լավ գործարք կնքելու նախապայման կարող է լինել: Բացի այդ շվեյցարական ժամացույցները ունիվեսրալ են ոճի առումով, կարող եք համադրել ինչի հետ ուզեք:
Apple Watch-ը պահանջում է iphone-ի ներկայություն
Որպեսզի աշխատի խնձորային խելացi ժամացույցը նրա կողքից անպակաս պետք է լինի iphone-ը: Ստացվում է` երկու սարք է պետք ձեռքի տակ անընդհատ պահել, իսկ եթե iphone-ի մարտկոցը նստի՞:
Շվեյցարական ժամացույցները «ինքնաբավ» են: Նրանք կարծես առանձին աշխարհ լինեն` թաքցված էլիտար կորպուսի հետևում: Նրա բոլոր գործառույթները սարքին են ցանկացած պարագայում և տեղ` սարի գագաթին, զբոսայգում, թե ջրի տակ:

Apple Watch-ը վախենում է ջրից


Apple Watch-ը աշխատում է IPX7 ստանդարտով, ջրակայուն են: Թիմ Կոկւը վստահեցում է` դրանցով կարելի է ցնցուղ ընդունել: Բայց ջրի ներթափանցումից պաշտպանվածությունը չի նշանակում, որ դրանք պաշտպանված են խոնավությունից: Շվեյցարական ժամերը ոչ միայն ջրադիմացկուն  ու ջրակայուն են, նաև կարող են սուզվել մինչև 100 մետր խորության:

Apple Watch-ը մի դիզայն ունի


Շվեյցարացիները քմծիծաղով հարց են տալիս. «ինչո՞ւ հնարավոր չէ Apple Watch-ի թանգարան ստեղծել: Ճիշտ է, ուղղակի դրանք ունեն միևնույն տեսքը»: Apple-ը իր հաճախորդներին երես չի տալիս բազմազան դիզայնով: Շվեյցարական ժամացույցների դեպքում լրիվ այլ է: Ժամագործները ամեն անգամ փորձում են ստեղծել անկրկնելի ու նոր մոդել: Որոշ ժամացույցներ էլ անգամ կարելի է արվեստի գործ համարել:

Apple Watch-ով չեք առանձնանում ընդհանուրից


Գրեթե բոլորի ձեռքին  հիմա iphone է: Կարծում եք այդպես չի՞ լինի Apple Watch-ի դեպքում: Շվեյցարիայում համարում են, որ Apple-ի տեխնիկայով աշխարհի տարվածությունը աղետ է: Փորձեք Ձեր Apple Watch-ը դնել նրա սենդրակիցների կողքին ու փ տարբերել ձերը: Դժվար կստացվի: Շվեյցարական ժամացույց կրելիս` վստահ եղեք ամեն երկրորդի ձեռքին այն չեք տեսնի ու չեք նյարդայնանա:

Apple Watch-ը այսրոպեական հաճույք է


Apple Watch-ի սովորական մոդելները  ավելի էժան են շվեյցարական ժամացույցներից: Բայց գինն ու արժեքը տարբեր բաներ են: Այն, ինչ հեշտ է գնվում, դժվար է մնում հիշողության մեջ: Շվեյցարական ժամացույցները միշտ էքսկլյուզիվ են: Լավագույն նվերն են ծննդյան կամ ամուսնթույան հոբելյանի առիթներով: Շատերի մոտ  շվեյցարական ժամացույցը կյանքի ինչ-որ կարևոր առիթի խորհրդանիշ է: Շվեյցրարիայում ընտանիքի պատմությունը տան գլխավորը կարող է պատմել ժամացույցով` դրանք փոխանցվում են սերդնե սերունդ:

Apple Watch-ը հնանում է արդեն հաջորդ տարի


Apple Watch-ին վիճակված է կրկնել iPhone-ի ճակատագիրը` ամեն տարի հնանալու վտանգը: Ամեն անգամ նոր սերնդի Apple ժամացույցի  շնորհանդեսից հետո շտապելու եք խանութ կամ բանկ ապառիկ ձևակերպել:
Շվեյցարական ժամացույցները չեն հնանում: Անգամ ժամանակի ընթացքում ավելի արժեքավոր են դառնում, կարող են անգամ ժառանգությամբ փոխանցվել:Որոշներն էլ աուկցիոնով այնպես կվաճառվեն, որ կարող եք մինչև կյանքի վերջ էլ չաշխատել:

Տարածել