[Foreign Policy] Սիրիահայերի առօրյան Հայաստանում (Ֆոտոպատմություն)
Ոսկե շրջանակով նկարը 56-ամյա Խաչիկ Մանուելի միակ հիշատակն է Սիրայում ունեցած երջանիկ կյանքից: Խաչիկի նշանադրությունից անմահացած մեկ կադրը հիմա կախված է Երևանի նրա բնակարանի ճաշասենյակում:
Սիրիահայ փախստականներից շատերը Հայաստան են եկել իրենց հետ բերելով միայն հագուստ: Մեկ դար առաջ նրանք նույն կերպ փախչում էին Սիրիա՝ թողնելով ամեն ինչ, իսկ այսօր նրանց կրկին ստիպեցին լքել իրենց փլուզվող տունը: 2003-ին սկսված պատերազմի արդյունքում 20.000-ից ավել սիրիացիներ, որոնց մեծ մասը ծագումով հայ են, ապաստան գտան Հայաստանում: Եվ չնայած, որ գտնվում են հարազատ էթնիկ և լեզվային միջավայրում, Հայաստանը սահմանափակում է նրանց տնտեսական հնարավորությունները:
ՙ- Օրվա վերջում նրանք պարզապես մարդիկ են, ովքեր ցանկանում են ապրել և աշխատել, - ասում է ֆոտոշարքի հեղինակ Անուշ Բաբաջանյանը, որը լուսանկարել է այդ ընտանիքներին 2016-ի սեպտեմբերից մինչև 2017-ի հունվար:
Եվ քանի որ նրանք փորձում են վերակառուցել իրենց կյանքը, հարց է ծագում կկարողանան արդյոք տուն կառուցել մի երկրում, որը նրանց ընդունել է, բայց չի ապահովում:











Կարդա նաև
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)