Ես խոստացել եմ վերադարձնել պատմությունը, որ կորցրել ենք Ցեղասպանության պատճառով. Թաներ Աչքամ
Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայոց Ցեղասպանությամբ սկսել է հետաքրքրվել Համբուրգի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում: Նա նույնիսկ այդ թեմայի շուրջ դոկտորական թեզ է պաշտպանել 1996 թվականին՝ Հաննովերի համալսարանում:
Աչքամը կարծում է, որ ինքն այն քիչ թուրք գիտնականներից է, որ ազատ խոսել է Հայող ցեղասպանության մասին: 1995 թվականի ապրիլի 24-ին պատմաբանն այցելել է Էջմիածին ու մոմ վառել:
«Ես խոստացել եմ ամեն ինչ անել երկու ժողովրդներին հաշտեցնելու համար, վերադարձնել պատմություն, որը մենք կորցրել ենք Ցեղասպանության պատճառով»,-ասել է Թաներ Աքչամը
Թուրքիայի արխիվներին անդրադառնալով՝ պրոֆեսորը նշել է, որ երկրում կան երկու արխիվներ. առաջինը Ստամբուլում է, երկրորդը՝ Անկարայում: Անկարայի արխիվը գիտնականների համար դեռևս փակ է, ի տարբերություն Ստաբուլի արխիվի, որը, սակայն, բաց է մասնակիորեն: Երբեմն արխիվներից օգտված գիտնականներին նույնիսկ հարցաքննում են համապատասխան մարմինները:
Կարդացեք նաև.
- Թուրքիայի ժխտումը քաղաքական հաշվարկ է. Թաներ Աքչամ
- newmag-ը թարգմանել և հրատարակել է Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գիրքը
- Ինչպե՞ս են ոչնչացրել հայերի բնաջնջման մասին փաստաթղթերը․ Թաներ Աքչամի գրքում այդ փաստաթղթերի պատմությունն է
Ըստ թուրք պատմաբանի՝ Թուրքիան այժմ թևակոխում է շատ կարևոր պատմական ժամանակաշրջան:
«Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդները պետք է լսեն միմյանց։ Սակայն այս ամենին Թուրքիան դեռևս պատրաստ չէ, իսկ սա այժմ ամենակարևոր հարցն է»,- ասել է թուրք պատմաբանը:
Պատմաբանի համոզմամբ՝ Թուրքիան պետք է ընդունի իր պատմական սխալները: Նա պնդում է, որ առանց դրա Թուրքիան երբեք իրեն չի կարող տեսնել Եվրամիության կազմում։ Ըստ Թաների՝ տարածքային պահանջները երկու կողմերի համար դեռևս չեն կարող քննարկման առարկա լինել:
«Նախորդ տարիների սխալները պետք է փոխհատուցվել, բայց՝ ինչ ձևով, ես չգիտեմ։ Տարածքային և ֆինանսական փոխհատուցումներրը, կարծում եմ, կազմում են միայն հարցի բարոյական մասը», - ընդգծել է պրոֆեսորը: