BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Մեզնից մեկը հաջորդն է» գիրքը նոր շունչ է դետեկտիվ

«Մեզնից մեկը հաջորդն է» գիրքը նոր շունչ է դետեկտիվ ժանրում (տեսանյութ)

09/05/2024

newmag-y-n

Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը հաջորդն է» բեսթսելլերը կարդացվում է մի շնչով, լի է անսպասելի շրջադարձերով, որոնք տանում են դեպի ցնցող բացահայտում։ Ըստ The Bookseller-ի, Մակմանուսը սյուժեի և ինտրիգների իսկական վարպետ է։

Բարի վերադարձ, Բեյվյու ու նոր սարսափելի դեպքեր, որ տեղի են ունենում Ավագ դպրոցում։ Երիտասարդների մասին պատմող ու նրանց համար ստեղծված գիրքը համաշխարհային բեսթսելլեր է։

Գրաքննադատներն ասում են, որ այն նոր շունչ է դետեկտիվ ժանրում: Գրավիչ և դինամիկ սյուժեն ստիպում է կառուցել վարկածներ և լուծել գլուխկոտրուկներ: Ամեն ինչ սկսվել էր եռագրության առաջին մասում։ Հինգ աշակերտ պատժվել ու հայտնվել էին փակ սենյակում։

Աշակերտներից մեկին սպանել էին, մյուսները ստում էին։ «Մեզնից մեկը ստում է» վեպը Մակմանուսի առաջին և ամենահաջողված գիրքն է։ Գիրքն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ թարգմանվեց քառասուներկու լեզուներով, վաճառվեց ավելի քան 6 միլիոնօրինակ։ Եվ հեղինակը որոշեց այն դարձնել եռագրություն։

  

Երկրորդ՝ «Մեզնից մեկը հաջորդն է» վեպում գլխավոր հերոսներ են դառնում նախորդ մասի երկրորդական կերպարները։ Աշակերտներից մեկի՝ Սայմոնի մահից հետո սկսվում է իսկական մղձավանջ։ Ինչ֊որ մեկն ավագ դպրոցի աշակերտներին ստիպում է խաղալ «Ճշմարտություն կամ մարտահրավեր» առցանց խաղը: Հաջորդ զոհը պետք է ճակատագրական ընտրություն անի. հայտնի՞ ճշմարտությունը, որի դեպքում ավագդպրոցի բոլոր սովորողները կիմանան նրա ամենամութ և ամոթալի գաղտնիքը, թե՞ անցնի փորձությայն միջով ու կատարի չափազանց վտանգավոր առաջադրանք: 

«Մեզնից մեկը հաջորդն է» թրիլլերում հերոսները պետք է պարզեն՝ ո՞վ է հաջորդ զոհը: Ցնցող ու լարված սյուժեն նաև էկրանավորվեց ու դարձավ ամենադիտված հեռուստասերիալներից մեկը։

Կարդացեք նաև

Տարածել

Մեզնից մեկը հաջորդն է
Մեզնից մեկը հաջորդն է

Քարեն Մակմանուս

3900 ֏

Նկարագրություն

Բարի վերադարձ, Բեյվյու: Ավագ դպրոցի աշակերտ Սայմոնի մահից հետո քաղաքամերձ ավանը փորձում է անցնել բնականոն կյանքի: Սակայն մղձավանջն անսպասելիորեն վերադառնում է նորովի: Անհայտ մեկն ավագ դպրոցի աշակերտներին ներքաշում է «Ճշմարտություն կամ մարտահրավեր» առցանց խաղ: Ժամերի ընթացքում հաջորդ զոհը պետք է պատասխանի՝ ինչ է ընտրում. ճշմարտությո՞ւնը, որի դեպքում ավագ դպրոցի բոլոր սովորողներն իմանում են խաղացողի ամենամութ և ամոթալի գաղտնիքը, թե՞ փորձությունը, որի դեպքում խաղացողը պետք է կատարի չափազանց վտանգավոր առաջադրանքը: «Մեզնից մեկը ստում է» թրիլլերի շարունակությունում հերոսները պետք է պարզեն՝ իրենց մեջ ով է հաջորդ զոհը: