Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն
«La monde»-ի հետ հարցազրույցում պատմաբանը խոսել է Հայոց ցեղասպանությունը ժխտողների մասին: Թաներ Աքչամի խոսքով, նրանք հիմնականում պնդում են, թե 1915թ-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան։
««Սպանության հրամաններ» գիրքը ի չիք է դարձնում բոլոր այդ պնդումները։ Գիրքը պատմում է հայերին սպանելու ուղիղ հրամանների եղելության մասին։ Թուրքիայում ժխտողականությունը խորը արմատներ ունի, անգամ պետական համակարգում։ Այս առումով այդ ժխտողականությունը կարող ենք համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին ռեժիմի խտրական գաղափարախոսության հետ»,- ասել է Աքչամը։
Թուրք պատմաբանի խոսքով, ժխտողականությունը հնարավոր է միայն հաղաթահարել քաղաքակապես։ Այդ ամենը պետք է դիտարկել այն մեծ պայքարի համատեքստում, որի նպատակն է Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն։
Կարդացեք նաև.
- Թաներ Աքչամի գրառումը ռուս-թուրքական կոալիցիայի և քրդերի մասին
- Թուրքիայի ժխտումը քաղաքական հաշվարկ է. Թաներ Աքչամ
- «Սպանության հրամաններ»-ը ոչնչացնում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը
«Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում հաստատվի ժողովրդավարություն»,- ասել է Աքչամը։
Թաներ Աքչամը պատմական որոշում է համարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների ընդունած որոշումը: Այն խորհրդանշեց հին դարաշրջանի ավարտի և նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Այստեղ Աչքամը տեսնում է ոչ միայն հայ, այլ նաև թուրք ժողովորդի բարոյական հաղթանակը։
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)