Տեղի ունեցավ «Խավիարային դիվանագիտություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

Ինչո՞ւ է Եվրոպան հանդուրժում Ալիևի հանցանքները երեկ ու այսօր, ինչո՞ւ չի նկատում ակնհայտը: Հարցեր, որոնց պատասխաներն ու բացատրությունը Newmag-ի նոր թարգմանած ու հրատարակած գրքում է: Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ այ
Եվրոպացի հետազոտողները ուսումնասիրել ու բացահայտել են արևմտյան պաշտոնյաներին կաշառելու ալիևյան մեխանիզմը: Եվրոպական անկախ կենտրոնի բացառիկ հետազոտությունը հայերեն է թարգամանել լրագրող Սիրանույշ Մուրադյանը. «Այս զեկույցում դրվագ-դրվագ ներկայացվում է, թե ի՞նչ է արել իրականում Բաքուն: Սա հաղորդում է հանցագործության մասին, անուններ են, որ դեռ պիտի բացահայտվեն: Խավիարային դիվանագիտությունը գալիս է ապացուցելու, որ բազմաթիվ փաստեր կան, որ դեռ պետք է բացահայտվեն, մենք պետք է աղմկենք, որ հասնեն կառույցներին, որ չփորձեն պարտակել, խուսափել պատասխանատվությունից»:
Ըստ հետաքննողների, Ադրբեջանն ավելի քան 30 միլիոն եվրո է ծախսել եվրոպացի պատգամավորներին կաշառելու համար: Իրավապահների տվյալով կաշառակեր բազմաթիվ պատգամավորներ դեռ ազատության մեջ են ու դեռ Եվրոպայի խորհրդում: «Խավիարային դիվանագիտություն» գրքի խմբագիրն ընդգծում է՝ այն, ինչ անում է Ալիևը, տարիներ շարունակ արել է նաև նրա հայրը: Խավիարային դիվանագիտության հիմքերը դրել է հենց Հեյդար Ալիեւը: Գնել Նալբանդյանը բացատրում է, թե ինչ խնդիրներ է լուծում այդ քաղաքականությունը.
«Ալիեւյան այս կաշառատվությունը ստրատեգիական խնդիր չի լուծում, տակտիկական խնդիր է լուծում Ադրբեջանի համար: Տակտիկական առումով Ադրբեջանը հաղթող է, ստրատեգիական առումով կորցնում, իսկ եվրոպական ընտանիքը ռազմավարական խնդիրներին է ուշադրություն դարձնում: Տեսեք, ՀԿ-ն այնտեղ հետաքննում է, թե իրենց պատգամավորները ինչով են զբաղվում: Յուրաքանչյուր սկանդալ չէ, որ դառնում է պատմական ու տերմինավորվում է: Այս իմաստով զեկույցը բացառիկ է: Խավիարային դիվանագիտությունը կարեւոր ձեռնարկ է ուսումնական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի ու բոլոր պաշտոնյաների համար»:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն ընդգծում է, որ այս գիրքը, հատկապես ուսումնական հաստատություններում պետք է ընդգրկվի պարտադիր ընթերցանության ցանկ. «Այս գիրքը պարտադիր կարդալու համար է, որովհետև, եթե կան մարդիկ, որ իլյուզիա ունեն, որ Ադրբեջանի հետ կարելի է քաղաքակիրթ զրույց ծավալել, այս գիրքը ապացույց է, որ իր շահերի համար Ադրբեջանը չի կանգնի ոչնչի առաջ»:
Ադրբեջանը, գործադրելով իր «Խավիարային դիվանագիտությունը», Եվրոպական կառույցներին ստիպել է բազմաթիվ բանաձևեր ընդունել իր օգտին: Եվրոպացի պաշտոնյաները տարիներ շարունակ աչք են փակել և փակում են ադրբեջանական հանցանքների վրա: Մասնագետներն ընդգծում են՝ այսօր էլ Բերձոր-Լաչինի միջանցքը Ալիեւը շարունակում է փակ պահել, քանի որ իր ավտորիտար պահվածքը տարիներ շարունակ համարժեք գնահատական չի ստացել:
Կարդացեք նաև
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
