Տեղի ունեցավ «Ես ուրախ եմ» և «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» մանկական գրքերի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Երկու գիրք՝ մեկ օրում։ Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Երազ» մանկական մատենաշարի երկու գրքերի շնորհանդեսը։ 3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված «Ես ուրախ եմ» գրքում հեղինակ Մարիամ Խլղաթյանը նաև նկարազարդումների միջոցով ներկայ
2023-ին Newmag-ն ու «Երազ Փրոջեքթսը» ներկայացրեցին «Երազ» մանկական մատենաշարը։ Տարվա ընթացքում ընկերությունները կհրատարակեն գրքեր երեխաների համար։ Արդեն 6 գործ տպագրվել է։ Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» վիպակը նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար։ Այն դեռ 80-ականներին բեսթսելլեր էր ոչ միայն ՀՀ-ում, այլև ՌԴ-ում։ «Բարի լույսի» տաղավարում ներկա Սաղաթել Հարությունյանի թոռը՝ Արտակ Հարությունյանն ընդգծում է՝ այս գրքի հաջողության պատճառն այն կարոևր ուղերձներն է, որոնք հեղինակը փոխանցել է փոքրիկ ընթերցողին.
«Սա բարության մասին վիպակ է ու ներկայացնում է հայկական միջավայր, այնպիսին, ինչպիսն քիչ կա մանկական գրքերում։ Խորհրդային տարիներին 2 անգամ հրատարակվել է ու ամեն անգամ 20-ից 30 հազար օրինակ։ Միայն Ռուսատսանում տպագրվել է 100.000 օրինակով։ Հաճախ սոցէջերում ու ֆորումներում հանդիպում եմ մեկնաբանություններ, որտեղ նշում են, որ իրենց սիրելի գիրքն է։ Սա նշանակում է, որ արդիականությունը չի կորցերլ հեքիաթը»։
Արտակ Հարությունյանն անկեղծանում է՝ պատրաստվում է գրել պապիկի գրքի երկրորդ մասը։ Սաղաթել Հարությունյանը հայտնի էր նաև իր թարգմանություններով. «Փոքրիկ իշխանի» առաջին հայերեն թարգմանությունը նրա ձեռք գործն է։ Այս գիրքը կրկին հրատարակելու համար Newmag-ին միացավ ՎՏԲ Հայաստան բանկը։ Մարկետինգի ու հասարակության հետ կապերի ղեկավար Նարե Թադևոսյանի խոսքով, սա իրենց ու հրատարակչության առաջին գործակցությունն է. «Կարծում եմ կլինի շարունակական և ուրախ ենք, որ հենց մանկական գրքերով է սկվում մեր գործակցությունը, քանի որ մեզ համար ևս կարևոր է երկրում կրթության զարգացումը։ ՎՏԲ Հայաստան բանկը քաջ գիտակցում ենք, որ վաղվա սերունդին պետք է կրթենք հենց նման որակյակ գրքերով։ Միշտ նման նախագծերի կողքին ենք»։
Ըստ ՎՏԲ-Հայաստան Բանկի հանրային կապերի գծով մենեջեր Գայանե Հարությունյանի, հատկապես երեխաների դաստիարակության հիմքում պետք է լինեն հեքիաթները. «Այս ժանրը շատ կարևոր է, քանի որ երեխայի համար առաջինը ծնողը հենց հեթիաթ է կարդում, հետո երեխան է սկսում այն կարդալ, ապա իր երեխայի համար է ընթերցում։ Սմեն հեքիաթում կա խորհուրդ, այս գործի մեջ էլ խորհուրդը երեխաներին այն է, որ լինեն բարի, ազնիվ»։
Newmag հրատարակչության «Երազ» մատենաշարով հրատարակել է «Ես ուրախ եմ» գիրքը։ Այն 3+ տարիքային խմբի համար է, հեղինակը Մարիամ Խլղաթյանն է, ով նաև պատկերապատումի նկարազարդումներն է կատարել. «Երբ աղջիկ ունեցա, մեծ ցանկություն առաջացավ հենց նրա համար գիրք ստեղծել։ Ոգեշնչվել եմ ընտանիքիցս։ Տարիներ առաջ շատ քիչ էին նման պատկերապատումները, դրա համար էլ բացը լրացրեցի։ Գրքում այն զգացողություններն են, որոնք ապրել ենք աղջկաս հետ, բնություն, սեր՝ դրանք եմ փոխանցել, քանի որ երջանկությունը մանրուքների մեջ է։ Հիմա արդեն գիրքն ընթերցում եմ տղայիս համար»։
«Երազ» մատենաշարի գրքերը վաճառվում են բոլոր գրախանութներում, ինչպես նաև www. yeraz.newmag.am կայքում։