FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Աշխարհը մտել է գլոբալ սարսափի նոր փուլ. անհատական

Աշխարհը մտել է գլոբալ սարսափի նոր փուլ. անհատական համաշխարհային պատերազմի դարաշրջան

 Այժմ առանձին վերցրած մեկ ահաբեկիչը ձեռնոց է նետում ամբողջ Արևմուտքին` փորձելով սեփական կյանքի գնով փրկել իսլամի միջնադարյան արժեքները: Արժեքներ, որոնք գուցե արդարացված էին ֆեոդալիզմի դարաշրջանում, բայց ոչ` դրան փոխարինած կապիտալիզմի: Արժեքներ, որոնք գուցե իմաստալից էին աշխարհից կտրված, խուլ աուլներում, բայց ոչ` ուրբանացված միջավայրում և մեգապոլիսներում: Արժեքներ, որոնք բնորոշ են կրոնական մոլեռանդությամբ տառապող, հետամնաց զանգվածներին, բայց ոչ` զարգացած ազգերին ու բարեկեցության ձգտող ժողովուրդներին:
Անհատական համաշխարհային պատերազմի դեմ հակամիջոց դեռ չի գտնվել: Շատ դժվար է հակազդել կյանքում միայն մե՛կ գիրք կարդացած կրոնախեղին, գաղափարի այն նվիրյալին, որին այդ սրբազան կոդը ներարկել են մանկուց` որպես միստիկ նախապապերի թողած անքննելի ժառանգություն: Կրոնական ֆանատիզմի և պրովինցիալ նեղմտության դեմ ոչինչ չես անի. միայն քիմիական չեզոքացումն է կամ ֆիզիկական ոչնչացումը:
Անհատական համաշխարհային պատերազմը երկար ժամանակ փորձարկվեց Արևելքում` Աֆղանստան-Իրաք-Պաղեստին առանցքով մեկ, հղկվեց ԱՄՆ-ում` 9-11 ծրագրով, այժմ` արդեն քանի տարի, ներմուծվել է Եվրոպա: Հաշվարկը պարզ է. եթե 1 արմատական մուսուլմանը Ալլահին ներկայանալուց առաջ հասցնի բռնաբարել 10 կնոջ և սպանել 10 գյավուրի, ապա 500-միլիոնանոց արաբական գաղափարակուռ շուկան 1-2 տասնամյակում կզբաղեցնի Եվրամիության 500-միլիոնանոց գաղափարազուրկ շուկայի ամայացած տարածքը: Պետք է ընդամենը Եվրոպայում մեքենա վարձել և մխրճվել անհավատ զբոսաշրջիկների անհոգ ամբոխի մեջ:
Անզեն տեռորի մեկնարկը տրված է, հանդիսավոր արարողություններ պետք չեն, պաշտոնական ճառեր` նույնպես: Անհատական համաշխարհային պատերազմի դարաշրջանը հայտարարվում է բացված:

Տարածել