Որոնք են ամսվա թոփ գրքերը. «Երևանյան բեսթսելերը» հրապարակել է ցանկը
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքների: Թոփ գրքերի շարքում են նաև Newmag-ի հրատարակությունները:
Հուշեր, որ կարծես ծաղկեփունջ լինեն՝ անթառամ: Շարլ Ազնավուրն իր կենսագրական գործերում անդրադառնում է ոչ միայն անցած տարիներին, հիշարժան դեպքրին, նշանակալի հանդիպումներին, այլև իր կենսափորձով խորհուրդներ է տալիս երիտասարդներին: «Քանի սիրտս բաբախում է» գործը բացառություն չէ: Այս գիրքն Ազնավուրի 4-րդ ինքնակենսագրականն է: Նա այստեղ հատկապես շատ է խոսում կյանքի ու մահվան մասին: Անդրադառնում է իր հասցեին հնչած տարբեր ֆինանասական մեղադրանքներին, խոսում միասեռականների ու թոշակի չգնալու մասին: Սա գիրք է, ոչ թե մեկ, այլ մի քանի կյանքերի մասին, որոնք բոլորն էլ ապրել է Շառլ Ազնավուրը:
Գրքում Ազնավուրն իրեն հատուկ ոճով շարունակում է սրամտորեն, ինքնահեգնանքով եւ հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի, մահվան, սիրո եւ փողի մասին:
Գրքում Ազնավուրը պատմում է մի քանի սիրելի երգերի ստեղծման պատմությունները: Ինչպես երեք նոտայով ստեղծեց բոլերո, ինչպես ճապոնիայում, նավի վրա երգեց՝ «Տարեք ինձ»: Շառ Ազնավուրը հաճախ էր նեղանում լրագրողներից, ախր ինչպես չեն հասկանում, մնաս բարովը դեռ հրաժեշտ չէ, ինքը երբեք իր հանդիսատեսին հրաժեշտ չի տվել: Քանի սիրտս բաբախում է՝ պիտի ապրեմ ու երգեմ: Գրքում Ազնավուրն իրեն հատուկ ոճով շարունակում է սրամտորեն, ինքնահեգնանքով եւ հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի, մահվան, սիրո եւ փողի մասին:
Երևանյան բեսթսելլերների ցանկում է նաև Newmag-ի հրատարակած Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» գիրքը: Հեղինակը, ով ընտանեկան խորհրդատու է, վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:
Սա ունիվերսալ ձեռնարկ է՝ խորհուրդների ու օրինակների մեծ պաշարով: Սիրո 5 լեզուները կարող են կարդալ բոլորը, այն չի ճանաչում սեռ, տարիք և ազգություն:
Գիրքը երկխոսություն է ընթերցողի հետ: Գերի Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև: Նրա տեքստերը զգուշորեն «նորոգում են» ներընտանեկան հարաբերությունները։ Չեփմենի ստեղծագործությունների բազմաթիվ վերահրատարակումները և 38 լեզվով թարգմանությունները փաստում են. նրա խորհուրդներն էֆեկտիվ են, օգնում են ամուր ընտանեկան կապեր ստեղծել և պահպանել դրանք։ Սա ունիվերսալ ձեռնարկ է՝ խորհուրդների ու օրինակների մեծ պաշարով: Սիրո 5 լեզուները կարող են կարդալ բոլորը, այն չի ճանաչում սեռ, տարիք և ազգություն: