Գլխավոր Հոդվածներ

Լոնդոնում լույս է տեսել «Ռիմա Խաչատրյան. գաղթականի

Լոնդոնում լույս է տեսել «Ռիմա Խաչատրյան. գաղթականի դուստրը» ժողովածուն

newmag-y-n

Newmag-ի հրատարակած գրքերից՝ «Մյունխեն. վերջին կայարանը», ՀՀ վաստակավոր ուսուցիչ Ռիմա Խաչատրյանի հուշագրությունն է: Գրքի հեղինակը 2020-ին հեռացավ կյանքից՝ թողնելով վերջին հանգրվան հասնող իր կյանքի պատմությունը գրքի էջերին: Գրական գործը հիմնված է իրական

Անցած շաբաթ Լոնդոնում լույս է տեսել «Ռիմա Խաչատրյան. գաղթականի դուստրը» ժողովածուն։ Այն պատմում է Հայաստանի վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի՝ գաղթականի դստեր, կյանքի ու գործունեության մասին, ով իր մեջ ուժ գտավ, ծով դժվարություններ հաղթահարելով, դառնալու անվանի ուսուցիչ, վաստակավոր մանկավարժ և կրթության նորարար:  Գիրքը լույս է ընծայել Freestyle Print տպագրատունը։ Այն ուղարկվել է աշխարհի ավելի քան 15 երկրների հայագիտական կենտրոններ, գիտահետազոտական ինստիտուտներ ու համալսարանական ամբիոններ։

Նա  կրթական բազմաթիվ  նորարարությունների հեղինակ է, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանը: Դրանց շարքում կարելի է առանձնացնել նաև «Դեղագործություն» մասնագիտության՝ արդյունքի ձևավորմանը միտված կրթական ծրագիրը, որը ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը մշակել և բժշկական քոլեջներում ներդրել է 2013 թվականին։ Այն այսօր էլ կիրառվում է Հայաստանի մեկ տասնյակից ավելի բժշկական քոլեջներում, ուղղված են դասավանդման մեթոդների վերափոխմանն ու արդիականացմանը: Նա նաև պնդում էր, որ ուսանողն ինքը պետք է ներգրավված լինի ուսուցման արդիականացման ծրագրերին. «Կրթության բարեփոխման բանալին ուսանողներին դասավանդման գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավելու մեջ է: Այսօր մեր հիմնական խնդիրը ուսուցման գործընթացին ուսանողների ակտիվ ներգրավմանը հոգեբանորեն աջակցելն է»։  

Նա կարողացավ հասնել բուն կրթական փորձի փոխակերպմանը՝ լայն արձագանք առաջացնելով մանկավարժական հանրության շրջանում։ Ռիմա Խաչատրյանը խորապես հավատում էր, որ թիմի ձևավորումը ցանկացած ուսուցչի հիմնական հմտությունն է, և որ թիմային աշխատանքը կրթական գործընթացի կարևորագույն բաղկացուցիչն է. «Թիմի ձևավորման ջանքերն ինքնին նպաստում են խնդիրների համատեղ լուծման արդյունավետության բարձրացմանն ու ուսանողի ինքնադրսևորմանը։ Դրանք օգնում են փոխադարձ վստահության ու փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը՝ միաժամանակ բարելավելով ուսանողի հաղորդակցման հմտությունները»:

Տարածել