«Էմոջի ֆիլմ». Տեքստոպոլիս քաղաքի բնակիչները և նրանց արկածները
Ռեժիսոր` Էնթոնի Լեոնդիս
Դերերում` ԹիՋեյ Միլլեր, Աննա Ֆերիս, Սոֆիա Վերգարա, Պատրիկ Ստյուարտ
Ժանր` մուլտֆիլմ, ֆանտաստիկա, կոմեդիա
Տևողությունը` 100 րոպե
Տարիքը` 6+
Իսկ դուք գիտե՞ք, որ յուրաքանչյուր սմարթֆոնի մեջ կա գունեղ Տեքստոպոլիս քաղաք, որտեղ ապրում են էմոջիները: Եվ նրանք անչափ ուրախանում են, երբ հեռախոսի տերը հենց նրանց է ընտրում իր հաղորդագրության համար: Էմոջիներից յուրաքանչյուրը պատասխանատու է մի էմոցիայի համար, և միայն Ջինն է, ով կարող է միանգամից մի քանի էմոցիա արտահայտել: Նա շատ է ցանկանում դառնալ այնպիսին, ինչպիսին մնացածն են և դրա համար նա իր ընկերների հետ ուղևորվում է գրավիչ ճանապարհորդության հեռախոսի հավելվածների միջով, փորձելով փնտրել մի ծրագիր, որը կօգնի նրան փոխվել: Պատահաբար հերոսներն իմանում են քաղաքին սպառնացող վտանգի մասին: Կկարողանա՞ն ընկերները փրկել Տեքստոպոլիսը և իր բոլոր բնակիչներին:
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)