[Newmag Summer Fest] «Ապրիլի 13. Սկիզբ և ավարտ». Գրականության միջոցով ցավի և կորստի վերաիմաստավորումը (տեսանյութ, լուսանկարներ)

Newmag Summer Fest-ի ընթացքում տեղի ունեցավ գրականության միջոցով ցավի և կորստի վերաիմաստավորմանը նվիրված պանելային քննարկում: Առանցքում Անահիտ Խալաֆյանի «Ապրիլի 13. Ավարտ և սկիզբ» գիրքն էր: 11 տարի առաջ՝ 2010 թվականի ապրիլի 13–ին Չարենցավանի ոստիկանությ
Արդյոք գիրքն ու գրականությունը, կարդալն ու գրելը կարող է մեղմել ցավի կորուստը։ Քննարկման առիթ և առանցք էր դարձել ամերիկաբնակ Անահիտ Խալաֆյանի «Ապրիլի 13. Ավարտ և սկիզբ» գիրքը։ Պանելային քննարկմանը մասնակցում էին գրքի հեղինակ Անահիտ Խալաֆյանը՝ Վահանի հորեղբոր դուստրը, ով և գրքի հեղինակն էր, Անի Խալաֆյանը՝ Վահանի քույրը, Խալաֆյաններին այս ընթացքում մասնագիտական օգնություն ցուցաբերած փաստաբան Արտակ Զեյնալյանը։
Անահիտ Խալաֆյանի «Ապրիլի 13. Ավարտ և սկիզբ» գիրքը գեղարվեստական լուծումներով ներկայացնում է եղբոր՝ Վահանի իրական պատմությունը։ 11 տարի առաջ՝ 2010 թվականի ապրիլի 13–ին Չարենցավանի ոստիկանությունը բերման է ենթարկում 24–ամյա Վահան Խալաֆյանին։ Մի քանի ժամ անց ոստիկանները Վահանի ընտանիքին հայտնում են նրա մահվան մասին լուրը: Միայն 10 տարի անց Անահիտը որոշեց հանձնել թղթին այն, ինչ ապրել է. «Գիրքը միջոց էր, որ իմ մեջ հավաքված վրեժխնդրությունը դուրս գա: Ես 10 տարի ապրել եմ, արթնացել եմ վրեժը սրտիս մեջ: Գրքի միջոցավ կարողացա պայքարել նախ իմ դեմ»:
Այս դեպքը ցնցում է երկիրը։ Որոշ ժամանակ անց ընտանիքը պարզում է, որ իրականում ոստիկանները ծեծելով սպանել են Վահանին։ Իրավապահները պնդում էին, որ Վահանը ինքնասպան է եղել, մինչդեռ Խալաֆյանները՝ որ իրենց որդուն խոշտանգելով սպանել են։ Անահիտը գիրքը գրելիս երկու նպատակ ուներ. «Առաջին խնդիրն այն էր, որ պետք է կարողանայի հաղթահարեի այդ ցավը, և երկրորդ, որ հանրայնացնեի այդ ցավալի դեպքի իրական մանրամասները: Նման դեպքեր չպետք է կատարվեն, կորուստի նման ցավ չպետք է որևէ մեկը զգա, նման կորուստներ չպետք է լինեն»:
Հետագա դատավարությունների ժամանակ եղան պատժվածներ, սակայն հարազատների համոզմամբ արդարությունը չվերականգնվեց։ 11 տարի Խալաֆյանների ընտանիքը պայքարում է հանուն արդարության և այդ պայքարում է տեսնում նաև Վահանի հիշատակի հարգումը։ Վահանի քույրը՝ Անին, գիրքը մի քանի անգամ ձեռքն է վերցրել, բայց այդպես էլ չի ավարտել, կարողացել է ընթերցել մեկ-երկու էջ. «Երբ երկու էջ կարդացի, արցունքները սկսեցին հոսել, վերապրեցի անցած 10 տարիները: Մենք պետք է հասնենք արդարության, պետք է պայքարենք, ցույց տանք, թե ինչ է տեղի ունեցել իրավապահների ներկայությամբ»:
Ողբերգությունը պատմություն է ոչ միայն բռնության զոհ լինելու, այլև դրանից հետո արդարության հասնելու պայքարի մասին։ Արդարության չավարտված ճանապարհին Խալաֆյանների ընտանիքին մասնագիտական աջակցությամբ միանում ու օգնում է ամենահայտնի իրավապաշտպաններից մեկը՝ Արտակ Զեյնալյանը. «Բժշկության մեջ մի խոսք, սկզբունք կա՝ մահը պետք է ծառայի կյանքի: Գիրքն էլ հենց այդ նպատակին է ծառայում: Այս տարիների ընթացքում մենք պայքարել ենք ոչ միայն մեր երկրի դատարաններում, այլև Մարդու իրավունքների իվրոպական դատարանում: ՄԻԵԴ-ում գործի վարույթն արդեն ավարտված է, խորհրդակցության սենյակ են գնացել, որ կայացնեն որոշում»:
Օրերս տեղի ունեցավ նաև Անահիտ Խալաֆյանի «Ապրիլի 13. Ավարտ և սկիզբ» գրքի շնորհանդեսը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաև Վահանի հիշատակին՝ Խալաֆյանների ընտանիքի պատրաստած ֆիլմը:
Գիրքը և ցավը շատ ընդհանրություններ ունեն։ Կան հարյուրավոր գրքեր, որոնք օգնում են հաղթահարել սարսափելի վիշտը։ Ու հենց Անահիտն էլ այդ նպատակով իր ընտանիքի ցավը հանրայնացնելով՝ ցանկացել է ոչ միայն վրեժխնդրության ու ցավի դեմ պայքարել, այլև հասնել արդարության՝ բացառելով նման դեպքերը:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
