The Times. Թղթակցի աչքերով Հայաստանն այնտեղ է, որտեղ արևելքը հանդիպում է արևմուտքին
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածագիրն իր նյութը սկսել է Արարատ լեռան նկարագրությամբ և նշել, որ «Արարատն աշխարհի ամենակատարյալ լեռներից մեկի տիտղոսը կարող է ստանձնել»: «The Times»-ը գրում է, որ լեռնագագաթը միակ գրավիչ բանը չէ: Հոդվածագիրն այնուհետև անդրադարձ է կատարում Խոր Վիրապի վանքին, նշելով, որ այն Հայաստանի «ամենապատմական և գեղատեսիլ հուշարձանն է»: Նշվում է նաև, որ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկված եղել այս տարածքում: «The Times»-ն ընդգծում է, որ Երևանը հիմնադրվել է Ք.Ա. 782 թվականին և ավելի հին է, քան Հռոմը: Լեգենդն ասում է, որ Հայաստանը եղել է Նոյի առաջին սերունդների բնակավայրը:
Հոդվածագիրը նաև ընդգծում է, որ Տաթևում է գտնվում ամենաերկար ճոպանուղին, ինչպես նաև պատմում հայկական խաչքարերի և երկրի ամենամեծ լճի՝ Սևանի մասին: Բացի այդ, Փոլ Բլումֆիլդը հավելում է, որ Խոր Վիրապի կողմից Արարատը տպավորիչ տեսք ունի:
«Հայաստանն այնտեղ է, որտեղ արևելքը հանդիպում է արևմուտքին»,-նշում է «The Times»-ը: Այն նաև անդրադարձել է նաև հայկական սննդատեսակներին՝ լավաշին, ծիրանին:
Հոդվածագիրն այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եղել Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրում:
Ներկայացնելով Երևանը` հեղինակն ընդգծում է, որ լայն, սրճարաններով հարուստ ճեմուղիները, թանգարանները և կյանքի միջերկրածովյան կլիման իդեալական են ամենօրյա զբոսանքի համար:
«Ես կանգնեցի հիանալու անթիվ-անհամար հուշարձաններով, այնուհետև ուսումնասիրեցի Վերնիսաժի հնությունները, բացահայտեցի մի շարք թաքնված գանձեր, նայեցի ձեռագործ փորագրությունները, գորգերն ու զարդարված ծիրանափողերը»,- գրում է հեղինակը:
Նա անդրադառնում է քաղաքի բլուրներից մեկի վրա գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին` նշելով, որ այդտեղ զգացմունքների իսկական բախում է տեղի ունենում: Բլումֆիելդն հաջորդաբար այցելել է Խոր Վիրապ, Նորավանք, Քարահունջ, Տաթևի վանք և Խնձորեսկ: Նա նշում է, որ Վայոց ձորում հայտնաբերված կոշիկը թվագրվում է Ք.Ա. 3500 թվականով, ինչն ապացուցում է, որ հայերն աշխարհի հնագույն ժողովուրդներից են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ: