Յուրաքանչյուրն ունի սիրելու և սիրվելու ի՛ր բանաձևը. Գերի Չեփմեն
Իր երիտասարդության տարիներին ամուսնական խորհրդատու Գերի Չեփմենը նկատել է, որ ամուսինները բարձրաձայնում են միանման խնդիրներ, որոնք խարխլում են իրենց ամուսնությունը: Ամուսիններից մեկն ասում էր՝ «Ինձ թվում է՝ նա ինձ այլևս չի սիրում», մյուսը՝ հակադարձում՝ «Ես այլևս չգիտեմ՝ ինչ անել. անում եմ այն ամենը, ինչ պարտավոր էի»:
Ընտանեկան խնդիրների լուծման մոդելը հասկանալու համար հոգեբանը տարիներ շարունակ գրառումներ է արել հոգեբանական սեանսների ժամանակ լսած բազմաթիվ գանգատների ու խնդիրների մասին:
«Երբ որևէ մեկն ասում էր՝ «Ես զգում եմ, որ կողակիցս ինձ չի սիրում», ես մտածում էի, թե ի՞նչ են նրանք ուզում իրականում: Զարմանալիորեն, նրանց պատասխանները բաժանվում էին 5 տարբեր կատեգորիաների, որոնցից յուրաքանչյուրը դիմացինին ավելի էֆեկտիվորեն սիրելու առանձնահատուկ մոտեցման ձև էր».-ասում է Գերի Չեփմենը
Ավելի քան 25 տարի անց, այս հեղափոխական կոնցեպտը սկսում է բարելավել մոլորակի միլիոնավոր զույգերի հարաբերություններ: Բանաձևը պարզ է. տարբեր մարդիկ ունեն յուրօրինակ և չկրկնվող անհատականություններով և արտահայտում են իրենց սերը խիստ տարբեր ճանապարհներով:
Կարդացեք նաև.
- Գերի Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև. «Սիրո 5 լեզուները»
- newmag-ը հրատարակել է համաշխարհային բեսթսելլեր. ինչի՞ մասին է «Սիրո 5 լեզուները»
- Կայացավ «Սիրո 5 լեզուները» գրքի շնորհանդեսը
«Սիրո 5 լեզուները» գրքում ամերիկացի հոգեբան Գերի Չեփմենը պատմում է սիրելու և սիրվելու 5 ամենաարդյունավետ ձևերի մասին: Միմյանց խրապուսելը, նեցուկ լինելը, նվերներ տալը, միասին ժամանակ անցկացնելն ու ֆիզիկական շփումը սիրո 5 լեզուներն են, որոնք համապատասխանում են ցանկացած մարդու անհատալկանությանն ու օգնում լինել ավելի համերաշխ: «Սիրո 5 լեզուները» գիրքը կօգնի գտնել սիրո ձեր լեզուն և ամուսնական հարաբերություններ պահպանել սերն ու հարմոնիան:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Լայնեզր գլխարկով, գոթական ոճով բարոնուհին ու էքսցենտրիկ գրող Ամելի Նոտոմբը (տեսանյութ)
Միանգամից ֆրանսիական 2 նոր բեսթսելլեր, որ կգրավեն ձեր սրտերը (տեսանյութ, լուսանկարներ)
Ֆրանկոֆեստին Newmag-ը կներկայացնի Ամելի Նոտոմբի նոր վեպը՝ «Թշնամու հարդարանքը» (թրեյլեր)
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)