FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Արդեն դիտել ենք] Կյանք ու կռիվ – 2. Եթե կարճ` առա

[Արդեն դիտել ենք] Կյանք ու կռիվ – 2. Եթե կարճ` առաջինն ավելի լավ էր

«Կյանք ու կռիվը»՝ որոշ վերապահումներով, հղկեց հայ դերասանի իմիջը, շտկեց նրանց երկխոսությունները։ Առաջին մասի հաջողությունն ու առհասարակ՝ ֆիլմի ուժեղ կողմը կարելի է համարել հենց դրանք՝ երկխոսություններն ու մոնոլոգներ, կատակներն ու զրույցները։ Լայն լսարանին անհայտ, սակայն տաղանդավոր, խոստումնալից և չծեծված երիտասարդ դերասանները մատուցեցին հայկական մեյնսթրիմին դեռևս անհայտ, չգոռացող, եթե կուզեք զուսպ ու ռեալիստիկ, կենդանի կատարում՝ հասկանալի, կենցաղային խոսքով։
Բնականաբար, առաջին մասն իր ուսերին տարավ Սամվել Թադևոսյանը՝ գուցե ոչ այդքան պարզ դրամատուրգիկ պրոգրեսիայով, որն անհրաժեշտ էր (որոշ քննադատների տեսանկյունից բացակայում էր նրա կերպարային բեքգրաունդը)։ Սակայն, այդքանով հանդերձ, կերպարը ստացվեց։
Երկրորդ մասում բացակայում է և Տիգրանը, այսինքն դերասան Սամվել Թադևոսյանը, և մյուս ամենահետաքրքիր և ամբողջական կերպարը՝ Արմենը (ՀՏ Հայկո)։ Այստեղ ասպարեզում են այլ սերնդի ներկայացուցիչներ. նրանք, ովքեր անցել են հայկական սերիալների ջախջախից ու սարսափելի «դպրոցը»։ Եվ նրանց վաղուց ասվել է, թե ինչպես պետք է խաղան, ինչպես պահեն «թատերական» պաուզաները, և նրանք խաղում են, չեն մոռանում այդ մասին և ոչ մի վայրկյան՝ ամեն պահի զգում ես՝ խաղում են։ Անգամ հայաստանյան կինոշուկայի համար թարմ՝ (ռեժիսոր Մհեր Մկրտչյանի) դիրիժորական շարժումները չեն կարող փոխել այդ տասնյակ տարիների մեջ գոյացած անհասկանալի դերասանական դպրոցին պատկանող յուղի շերտը։
Ցանկացած հուզական երանգներով ֆիլմ կրում է իր էմոցիոնալ արձագանքը։ Իսկ եթե այդ ֆիլմը նաև պատմական է ու ազգային, էմոցիոնալ ֆոնը կրկնապատկվում է, եռապատկվում։ Նկարահանել նման ֆիլմի շարունակություն՝ ավելի բարդ է։ Չկա գրական սկզբնաղբյուր, ինչպես դասական էկրանավորումների և կոմիքսների դեպքում։ Եթե ուզում ենք ավելի մանրամասն պատմություն՝ պետք է դիտենք ֆիլմի հեռուստատարբերակը, որտեղ երկրորդ մասի էկլեկտիկ խառնաշփոթը, հավանաբար, կընկնի իր տեղը։



#73. Սամվել Թադևոսյան. Նոր կինոյի նոր հերոսը


Մհեր Մկրտչյան. Կինոն զգացմունքային երևույթ է





Բայց ի տարբերություն առաջին մասի չափազանց պարզ սյուժեի, երկրորդում ներկայացված են ավելի շատ սյուժետային գծեր, ավելացված են նոր հերոսներ և այդ ամենին գումարվում են անցյալի կտորները, ինքնահղումներն ու ինքնամեջբերումները։ Անընդմեջ լսվում են փշոտ բշտոցներ քրեաօլիգարխիկ համակարգի, պատերազմների վրա հարստացած մարմինների և «հայրենասիրական» PR-ի շնորհիվ միավոր հավաքող հանրային մարդկանց հասցեին։
Շանթ Հովհաննիսյանն (Լևոն Ալբերտիչ) ու Արմեն Մարգարյանը (Ամերիկայից վերադարձած Էդիկը) միանշանակ պարտվում են Բաբկեն և Արծրուն Չոբանյանի ֆոնին (Արման և Նարեկ)։ Լևոն Ալբերտիչն ունի Մհեր Մկրտչյանի ոչ միայն հայրանունը, այլ մտերիմ շրջապատում հայտնի որոշակի հայացքներն ու բնավորության գծերը, անգամ կատակում է, ինչպես ֆիլմի հեղինակը։ Որոշ չափով կարելի է նրան համարել ռեժիսորի էկրանային ալտեր-էգո։ Բաբկեն Չոբանյանը համոզիչ է, գրավիչ ու մարդկայնորեն հասկանալի, սակայն ինչ-որ բան նրա հերոսի հետ մնում է ստվերում. ցանկանում ես ճանաչել նրան ավելի լավ, խորքային։ Նույնը կարելի է ասել մեծացած Սոֆիի (Նարինե Գրիգորյան) մասին։
Արծրուն Չոբանյանի և Դիանա Մալենկոյի (Լիզ) սյուժետային գիծն իր կատարողական աշխատանքով դուրս է մնում մնացած կոնտեքստից (ինչպես և Դմիտրի Մարյանովի հերոսի ներկայությունը)։ Երիտասարդ դերասանների տանդեմը միանշանակ թարմություն, աշխուժություն և չարաճճիություն է հաղորդում դրամատիկ, քրեական և ռազմական դրամատուրգիային։ Մալենկոյին հանդիսատեսը կտեսնի իր համար նոր ու անծանոթ կարգավիճակոմ. մանավանդ «Հյուսիս-Հարավի» տիկնիկային ներկայության ֆոնին, դերասանուհու մաքսիմալ բնական ու առույգ, իսկ հայկական կինոյի համար անգամ նոն-կոնֆորմիստական Լիզը հետաքրքիր է, երկիմաստ գունեղ և ոչ պարզունակ։ Իսկ Արծրուն Չոբանյանի Նարեկը, թեև իր առաջին ռեպլիկներում դերասանի կողմից մատուցվում է մի փոքր անվստահ, ընթացքում պինդ կանգնում է երկու ոտքերի վրա՝ իր վրա վերցնելով պատմության պայացի դերը։
Ընդհանուր առմամբ ռազմադրամայի երկրորդ մասում կան խորդուբորդ վայրիվերումներ, որոնցից զրկված էր համեմատաբար հարթ հունով շարժվող առաջին մասը։ Պատճառներից մեկն, իհարկե, այսօրվա հայաստանյան «լեռնային» իրականությունն է՝ իր վարքագծով, կեցվածքով ու դիմապատկերով. ռուսաստանահայեր, ամերիկահայեր, բանակից խուսափող հայեր, հպարտ հայեր և զոհված հայեր։
Ինչպես և մեր կինոշուկայի մյուս մեյնսթրիմները, սա ևս հայաստան պատմություն է՝ հասկանալի, հարազատ, հուզիչ, զավեշտալի և ժպտեցնող միայն հայերի համար։ Գերակշռող երևանյան կյանքի բառապաշարով, որն այստեղ ոչ թե լեզու է, այլ ապրելաոճ։ Կռիվն էլ ոչ թե սահմանին է, այլ քաղաքում՝ անհասկանալի և դեռ չձևավորված անողորկության կողքին։

Տարածել