BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Տան մյուս կողմը». Ցեղասպանության 101-րդ տարելիցին

«Տան մյուս կողմը». Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված համաշխարհային պրեմիերա

Լոս Անջելեսի MGN Five Star Cinema-ում կայացել է  հայ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» փաստավավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

«Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմը  մարդկային մի պատմություն է հայ ռեժիսորի և թուրք կնոջ ճանապարհորդությունների մասին: Մարդիկ, ում կյանքի և ճակատագրի վրա խորը հետք է թողել Ցեղասպանությունը:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 2015-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախորդած ամիսներին, Թուրքիայում,  որտեղ տաբու է դրված նույնիսկ ցեղասպանություն բառն արտասանելու վրա և շատ վտանգավոր է:  Մյուս մասը նկարահանվել է Երևանում` 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են Ծիխեռնակաբերդ:
Գլխավոր հերոսուհիներից մեկն  իր ամբողջ գիտակից կյանքն ապրել է, որպես ժամանակակից թրքուհի: Բայց դա տևել է մինչև այն պահը, երբ իմացել է, որ իր նախատատը հայուհի է: Եվ այդտեղ է սկսվում հերոսուհու ներաշխարհի մշտական դիլեման` մեկը որպես ցեղասպանությունը վերապրած հայի, մյուսը` ցեղասպանություն ժխտող թուրքի: Չնայած սրան, իր մեջ համարձակություն է գտնում բարձրանալ Ծիծեռնակաբերդ:
Հերոսուհուն ստվերի պես հետևում է մի հայ կինոռեժիսոր, որը ցեղասպանությունը վերապրածների մի շառավիղն է:

Ֆիլմի ցուցադրությունը MGN Five Star Cinema-ում շարունակվելու է մինչև ապրիլի 28-ը: Նարե Մկրտչյանի <<Տան մյուս կողմը>> ներակայացված է նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, և Երևանյան պրեմիերան, ամենայն հավանականությամբ, կլինի ամռանը:

Տարածել