Տեղի ունեցավ Էլենա Ֆերանտեի «Հեռացողների և մնացողների պատմությունը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
«Զանգակ» գրատանը Newmag-ը ներկայացրեց Էլենա Ֆերանտեի քառագրության 3-րդ՝ «Հեռացողների և մնացողների պատմությունը» գիրքը։ «Իմ հանճարեղ ընկերուհին», իր դաժան կենցաղով, դրամատիկ իրադարձություններով, սոցիալական դրամայով պատմություն է ոչ թե չարչարվող կամ տանջվող
1950-ականներին Իտալիայի քաղաքական պատմության հետնաբեմում զարգանում են իրադարձություններ, որոնց հիմքում աղքատությունն է և ընտանեկան բռնությունը։ Բայց երկրիքաղաքական անցուդարձը վեպերում ընդամենը ֆոն է՝ հերոսների միջավայրը, ժամանակաշրջանիզգացողությունը փոխանցելու համար։ Իր քառագրության պատմությունը սկիզբ է առնում 1950-ականներին ու շարունակվում է գրեթե 60 տարի:
Ֆերանտեն գրական ֆենոմեն է ու բեսթսելլերների հեղինակ. համաշխարհային այսպիսիհաջողություն իտալացիներն ունեցել էին 20-րդ դարում։ 1970-ականներին՝ Իտալո Կալվինոն էր, 1980-ականներին՝ Ումբերտո էկոն։ Գրեթե 30 տարի անց իտալական գրական նոր հրաշքը կին է՝Էլենա Ֆերանտեն, որի մասին ոչինչ հայտնի չէ։ Նրա գրական ուղին սկսել է 1990-ականներին, ու հենց սկզբից էլ դարձել հետաքրքիր կերպար գրական աշխարհում։ Ու մինչ այսօր էլ անհայտ է նրա ինքնությունն էլ, սեռն էլ։
Գրքի հայերեն թարգմանության խմբագիր Աննա Բախշյանի խոսքով, ձեռագիրը հուշում է՝ կեղծանվան տակ կին է թաքնված. «Ես գիտեմ կին գրողներ, որ տղամարդու կեղծանուն են ընտրել, բայց ֆերանտեի մասին կարող ենք միայն ենթադրություններ անել՝ կի՞ն է, թե՞ տղամարդ։ Բայց այն, որ կանացի ձեռագիր է, երևում է, շատ նուրբ է գրում, ես կին գրողի եմ տեսնում, կանացի ձեռագրին բնորոշ է»։
Newmag-ի ընթերցասերների ակումբից Սոնա Մինասյանը համամիտ է Ֆերանտեի այն պնդմանը, որ հեղինակի ինքնության բացահայտումն ամենևին էլ պարտադիր չէ. «Գիրքը դուր կգա նրանց, ովքեր կյանքին նայում են բաց աչքերով ու առանց ռոմանտիկ հայացքների։ Շատ հետաքրքիր էրկարդալը, բայց նաև մի քիչ ծանր էին իրադարձություններն և հերոսների կյանքը։ Ես օրինակ գիրքը կարդալուց առաջ նույնիսկ նրա նկարը չեմ տեսնում, որովհետև հնարավոր է տեսնեմ ու գիրքըչկարդամ։ Այս գրքի դեպքում նույնն էր, հեղինակի մասին իմացա երկրորդ գրքից»։
«Հեռացողների և մնացողների պատմությունը» գրքում երկու ընկերուհիների կյանքն է արդեն հասուն տարիքում ու հոգսառատ փուլում: Նրանց միավորում են տարիների ընկերությունն ու անցյալը: Այս հատորը մասնագիտական աճի, փողոցային ակցիաների ու հեղափոխական իրադարձությունների մասին է: Էլենան ավարտում է էլիտար քոլեջ, ամուսնանում, երեխաներ ունենում: Հետո բաժանվում է հանուն առաջին սիրո, գիրք է գրում:
Աննա Բախշյանը նկատում է, որ վերնագրից արդեն ընթերցողը կարող է հասկանալ. ընթերցելը հեշտ չի լինելու. էմոցիոնալ է, իրական, ցավոտ, մռայլ. «Գրքի վերնագիրը համահունչ է վեպում ծավալվող իրադարձությունների հետ, իհարկե, նաև ռոմանտիզմ կա։ Երրորդ գիրքը երկու ընկերուհիների կյանքի ամենադժվար ժամանակաշրջանն է, հասունացել են, ճաշակել են սեր, խանդ, մայրացել են։ Ավելի հետաքրքիր է, որովհետև արդեն հասուն կանայք են՝ իրենց խնդիրներով, դրանք հաղթահարելու իրենց ճանապարհներով»։
Վեպը նկարագրում է նաև իշխանության փոխանցումը տղամարդկանցից կանանց. և՛ ընտանիքում, և՛ հասարակությունում և նույնիսկ իտալական մաֆիայում։ Հայ ֆերանատամաններն ընդգծում են՝ ամենակարևորը վեպում ընկերության հարատևության պատմությունն է, որը ժամանակ առ ժամանակ ձևափոխվում է ու ամրանում։ Ալիսա Գրիգորյան. «Ինձ համար 4 հատորից ամենադժվար ընթերցելին երրորդ էր։ Ես ինձ հետ կռվելով էի կարդում, որովհետև դժվար էր հերոսների փոխակերպումը, բայց ինքս ինձ հաղթահարեցի»։
Էլենա Ֆերանտեի աշխատանքները հրատարակվել են 40 երկրներում։ Այս քառագրության հաջողությունը հենց անզուգական պատմությունն է՝ գեղեցիկ սյուժեն, ընտրված բառերն ու յուրահատուկ հերոսները, որոնց միջոցով գործն ընթերցելն իսկապես հաճույք է:
Կարդացեք նաև