Ինչպե՞ս ճիշտ արտահայտել սեփական մտքերը
Շատերը լավ տրամաբանություն ունենալով և լինելով հետաքրքիր անձնավորություն, չեն կարողանում ճիշտ արտահայտել սեփական մտքերը, զգացմունքները և հույզերը: Սակայն լավ խոսքն ի ծնե տրված չէ. դրան հասնելու համար կարելի է և պետք է մարզվել: Նույնիսկ եթե չեք պատրաստվում լինել պրոֆեսիոնալ հռետոր, այս հմտություններն առօրյա կյանքում ևս չեն խանգարի:
Ահա մի քանի կանոններ, որոնք կարող են բաձրացնել ձեր խոսքի որակը.
Շատ կարդացեք թերթեր և ամսագրեր: Լավագույն տարբերակը դասական գրականություն կարդալն է, որը մեզ հանձնարարում էին դպրոցում: Կարդալիս պետք չէ շտապել. անհրաժեշտ է մտածել յուրաքանչյուր նախադասության վրա: Դա Ձեզ թույլ կտա սովորել ճիշտ տեղադրել բառերը նախադասության մեջ և մեծացնել ձեր բառապաշարը:
Փորձեք բացառել ձեր բառապաշարից մակաբույծ բառերը.՝ «դե», «ը», «դե դա», «ուրեմն», «ասենք թե» և այլն: Փորձեք խոսակցության մեջ ուժեղ զգացմունքներ չարտահայտել: Օգտագործեք պարզ արտահայտություններ, մի շտապեք:
Խոսքի տեմպին հետևելը պարտադիր է: Միատոն խոսքը առաջացնում է ձանձրույթի ուժեղ զգացում: Դադար առեք և որոշակի պահերին արտահայտեք զգացմունքներ, բայց ոչ ուժեղ:
Զրույցի ժամանակ օգտագործեք տարբեր փոխաբերություններ, համեմատություններ և ասույթներ: Դա զգալիորեն կկենդանացնի խոսքը: Եվ իհարկե, հումորը: Կատակեք նաև ինքներդ Ձեզ վրա, եթե տեղին է այդ պահին:
Որպեսզի զարգացնեք Ձեր խոսքը, պետք է ունենաք շփման լայն շրջապատ: Դրա բացակայության դեպքում օգտագործեք ռադիոն կամ հեռուստացույցը: Կարելի է փորձել նմանակել սիրելի հաղորդավարին՝ կրկնել նրա արտահայտությունները և ինտոնացիաները:
Կա նաև մի հետաքրքիր վարժություն: Վերցրեք ինչ-որ կենցաղային իր, օրինակ՝ շերեփ և փորձեք 5 րոպեի ընթացքում գեղեցիկ գրական լեզվով նկարագրել այն: Սկզբից նման գործընթացը կարող է դժվարություններ առաջացնել, բայց ամեն հաջորդ անգամ ավելի հեշտ կլինի: Աստիճանաբար ավելի շատ սկսեք մարզվել և բարդացրեք թեման: Այդ վարժությունները Ձեզ կօգնեն շատ արագ սովորել ճիշտ հավաքել բառերը և արդյունքում մեկ ժամվա ընթացքում կկարողանք պատմել այդ իրի մասին՝ ոչ մի անգամ չկրկնելով արտահայտությունները: