BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Երազը» ներկայացրեց երկու պատանեկան և մեկ մանկական

«Երազը» ներկայացրեց երկու պատանեկան և մեկ մանկական բեսթսելլեր (լուսանկարներ)

08/28/2024

newmag-y-n

Արդեն 2-րդ տարին անցկացվող «Դեպի դպրոց» մանկապատենեկան գրքի փառատոնին «Երազ» մատենաշարը ներկայացրել է երեք նոր գիրք։ Գրական գործերը նախատեսված են 6-ից 9, 9-ից 12 տարեկան երեխաների համար։



Առաջին գիրքը, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում վաճառվել է 300 միլիոն օրինակով, Ջեֆ Քիննի «Վտվտիկի օրագիրը. Ռոդրիկի սխրանքները» համաշխարհային բեսթսելլերն է։ Կոմիքսը դպրոցականների կյանքի մասին է պատմում զվարճալի պատկերների ու դպրոցականի օրագրի միջոցով։ Գրքերի շարքը դպրոցականների մասին ամենահայտնի գրքերից է, որի հիման վրա նկարահանվել է մուլտֆիլմ, սերիալ։ Գործի առաջին մասը «Երազ» մատենաշարը հայերեն թարգմանել ու հարատարկել էր մեկ տարի առաջ։



Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է, որ այն հրատարակելուց առաջ երկար են քննարկել հատկապես վերնագիրը. «Խմբագրությունում շատ տարբերակներ են քննարկվել, թե ինչպես պետք է հայերեն հնչի «Wimpy Kid»֊ը։ Ի վերջո ընտրվեց «Վտվտիկ» տարբերակը։ Գրքի հերոսն իսկական «վտվտիկ» է։ Նա միշտ հայտնվում է տարբեր անհաջող, զվարճալի ու անհասկանալի իրավիճակներում։ Այն հայերեն հրատարակելուց առաջ խմբագրությունը կարևորություն է տվել հատկապես լեզվին, ոճին։ Գիրքը հումորային է, այնպես որ զգուշորեն են թարգմանվել ու խմբագրվել բոլոր արտահայտությունները, որպեսզի պատանիներն ու դեռահասները գիրքը կարդան հաճույքով։ 



Խորհրդային ու ԱՊՀ բեսթսելլեր դարձած «Էլեկտրոնիկի արկածները» առաջին անգամ թարգմանվել է հայերեն։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1964 թվականին։ 1979-ին գրական գործի հիման վրա նկարահանվել է հայտնի եռամաս ֆիլմը։ Արհեստական բանականությամբ ստեղծված հումանոիդ ռոբոտի մասին պատմությունը մեծ ճանաչում գտավ դեռահասների ու երիտասարդների շրջանում։ Ու նույնիսկ այսօր, երբ ռոբոտների ու տեխնոլոգիական հրաշքների մասին պատմությունների պակաս չկա, այն զարմացնում ու հուզում է մարդ դառնալ երազող ռոբոտի զարմանալի արկածներով։ 



Գրքի թարգմանիչը Նարինե Գիժլարյանն է։ Ասում է, որ սա նաև իր մանկության սիրելի գիրքն է. «Գիրքը խորհրդային մանկության մասին է, բայց այդ պատմությունը համամարդկային է։ Վստահ եմ, որ մեր երեխաների սրտում այն նույնպես մեծ արձագանք կգտնի»։


Շվեդական մանկական գրականությունն ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ունի։ Դրանք համարվում են լավագույն ուսուցողական, հուզական ու երեխայակենտրոն գրքերը։ Շվեդական գրական գործերն առանձնանում են նրբանկատությամբ ու ընտրվում են ամենայն մանրկրկիտությամբ։ «Երազ» մատենաշարն ու «Պարադիգմա» կրթական հիմնադրամը հրատարակել են շվեդ հայտնի դիզայներ ու գրող Սեսիլիա Հեյկիլյայի «Վերջին ամրակետը» գիրքը։ 



Գրքի թարգմանիչ Արծվի Բախչինյանն ասում է, որ երեխայի հետ գիրք կարդալու մշակույթը մեր ծնողները դեռ պետք է սերտեն. «Այս գիրքն ու գրքում տեղադրված ներդիրը կօգնեն մայրիկներին ու հատկապես հայրիկներին երեխաների հետ ժամանակ անցկացնել, ընթերցել, սովորել ու սովորեցնել»։


Պապ ու թոռ արջերի մասին պատմությունը սովորեցնում է սիրել հարազատներին, բնությունը ու երազել։ «Պարադիգմա» հիմնադրամի կրթության մասնագետները պատրաստել են նաև հատուկ ուղեցույց ծնողների համար։ Այն մի քանի պարզ հարցերի ու հանձնարարությունների միջոցով կսովորեցնի ծնողներին ընթերցանությունից հետո քննարկել գիրքը, զարգացնել հուզական, մաթեմատիկական ու լեզվական գրագիտությունները։ 


Տարածել