Փարիզյան երազանք. Կերամա Մարացցին ներկայացրել է սալիկների նոր հավաքածու
Փարիզյան երազանքն իրականություն է դառնում. փարիզյան շունչը, նրբագեղությունն ու գունային բազմազանությունը` ԿԵՐԱՄԱ ՄԱՐԱՑՑԻ-ին ոգեշնչեցին ստեղծել «Փարիզյան երազանք» 2018 հավաքածուն: Այս տարի Կերամա Մարացցին հանգրվանել է սիրո մայրաքաղաք Փարիզում: ՓԱՐԻԶՅԱՆ ԵՐԱԶԱՆՔ հավաքածուն իրականություն կդարձնի ձեր երազանքը` փարիզյան նրբագեղությունն ու էլեգանտ ոճը տեղափոխելով ձեր բնակարան:
Կերամիկական սալիկների ինքնատիկ և յուրօրինակ նմուշներ, նոր ձևաչափի, բազմաֆորմատ, թրենդային հավաքածուներ, որոնք ձեզ մտովի կտեղափոխեն նորաձևության մայրաքաղաք Փարիզ:
Հավաքածուում առանձնանում է Ֆրանսիական իմպրեսիոնզիզմի հիմնադիր Կլոդ Մոնեի կտավի հիման վրա ստեղծված երեք կտորից բաղկացած սալիկը: Այն Մոնեի ծաղկային գլուգործոցի ճիշտ կրկնօրինակն է`սալիկի վրա:
«KERAMA MARAZZI»-ի արտադրանքը, բացի իր որակական բարձր հատկանիշներից, աչքի է ընկնում գույների ու երանգների անսահման բազմազանությամբ, յուրահատուկ, ոչ ստանդարտ ձևերով ու տարրերով, կերամիկայի ու սանտեխնիկայի ոճային ճշգրիտ համադրությամբ: Կերամոգրանիտները չեն գունաթափվում, չեն քերծվում անգամ մետաղի հետ շփումից: Փայտի դիզայնով սալիկները դժվար է տարբերել իսկական մանրահատակից:
Գունագեղ սալիկները կգոհացնեն անգամ ամենախստապահանջ հաճախորդին`ամենաակտիվ ու տաք գույներից մինչև ամենապասիվ ու սառը, դասականից մինչև ավանգարդ, ստանդարտ, ընդունված ձևերից ու գույներից դուրս գտնվող յուրահատուկ էսթետիկա:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան