BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

86 400 դրամ ամեն օր կամ ժամանակի իրական արժեքը

86 400 դրամ ամեն օր կամ ժամանակի իրական արժեքը

Պատկերացրեք, որ գոյություն ունի ﬕ բանկ, որը ձեր հաշվին աﬔն առավոտ փոխանցում է 86 400 դրամ: Օրվա ﬓացորդները, սակայն, չեն պահպանվում հաշվի վրա ու չեն փոխանցվում հաջորդ օրվան: Աﬔն գիշեր բանկը զրոյացնում է այն ամբողջ գումարը, որը դուք օրվա ընթացքում չեք օգտագործել։  Ի՞նչ կանեք այդ դեպքում։ Իհարկե, աﬔն օր կփորձեք ծախսել ամբողջ գումարը:
Իրականում, ﬔզնից յուրաքանչյուրն այդ բանկում հաշիվ ունի։ Եվ գիտե՞ք՝ ինչ է այդ բանկի անունը։ Ժամանակ։ Ամեն առավոտ այդ «բանկը» յուրաքանչյուրիս հաշվին 86 400 վայրկյան է փոխանցում, աﬔն գիշեր զրոյացնում հաշիվը և ստուգում, թե ﬔնք իր տրամադրած գումարի որ մասը չենք օգտագործել անհրաժեշտ նպատակների իրականացման համար։ Այս «բանկը» ﬔր գումարը չի պահում, և ոչ էլ թույլ է տալիս դրանց տեղափոխուﬓ այլ հաշիﬖերի։
Աﬔն օր նոր հաշվարկ է սկսվում։ Եթե չենք օգտագործել ﬔզ տրամադրված դրամը, կորուստը կրում ենք ﬕայն ﬔնք։ Չկա ոչ հետդարձի ճանապարհ և ոչ էլ հաջորդ օրվա գումարն օգտագործելու հնարավորություն: Պետք է ապրել ներկայում՝ օգտագործելով այն ժամանակը, որը ﬔզ այսօր է տրված։ Ժամանակի ճիշտ ներդրուﬓեր արեք օրվա ընթացքում և փորձեք հասնել առավելագույնին ﬔկ օրվա ընթացքում։
Մեկ տարվա արժեքը հասկանալու համար հարցրեք ուսանողին, ով կորցրել է ուսման ﬔկ տարին։ Մեկ ամսվա արժեքն իմանալու համար հարցրեք այն կնոջը, ով ժամանակից շուտ է ծննդաբերել։ Մեկ շաբաթվա արժեքը հասկանալու համար խնդրեք շաբաթաթերթի խմբագրին կիսվել իր ապրուﬓերով: Մեկ ժամվա արժեքն իմանալու համար հարցրեք այն սիրահարներին, ովքեր հանդիպման ժաﬕն են սպասում։ Րոպեի արժեքի մասին հարցրեք այն մարդուն, ով հենց նոր ուշացավ գնացքից։ Վայրկյանի արժեքն էլ կարող եք գնահատել՝ այն մարդուն հարցնելով, ով ճիշտ այս պահին հաջողացրեց խուսափել ավտովթարից։ Վայրկյանի մեկ հարյուրերորդականի արժեքի մասին հարցրեք այն վազորդին, ով Օլիմպիական խաղերում արծաթե ﬔդալի է արժանացել։
Գնահատեք աﬔն պահը, որը դուք անցկացրել եք ձեզ համար թանկ մարդու հետ: Հասկացեք, որ ժամանակը չի սպասում մարդուն: Այն, ինչ երեկ էր, արդեն պատմություն է: Այն, ինչ կլինի վաղը, ոչ ոքի տրված չէ իմանալ: Գնահատեք այն ժամանակը, որն ունեք այսօր և արդյունավետ օգտագործեք այն:

Աղբյուրն` այստեղ

Տարածել