BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Դեռ վերջնականապես հույսներդ մի կտրեք 2020-ից. Ռեյչ

Դեռ վերջնականապես հույսներդ մի կտրեք 2020-ից. Ռեյչել Հոլիսի խորհուրդները տարին փրկելու և 2021-ն ուժեղ սկսելու համար

newmag-y-n

Կորոնավիրուսային համաճարակից մինչև վիճահարույց ընտրություններ, ռասայական անկարգություններ, աշխատատեղերի կրճատում և ֆինանսական դժվարություններ միլիոնավոր մարդկանց համար. 2020 թվականը տարի էր, որին մարդիկ, հաստատ , պատրաստ չէին: Պատերազմներ, երկրաշարժեր, ար

Ըստ New York Times- ի, վերջին տարիներին Ռեյչլ Հոլիսն ամենավաճառվող հեղինակն է: «Աղջիկ ջան ուշքի արի» և «Աղջիկ ջան, մի արդարացիր» գրքերի հեղինակ իր հայացքներով, մտքերով ու խորհուրդներով տարբերվող մոտիվացիոն խոսնակը տարին փնովողներին խորհուրդ ունի՝ ցավոտ իրականությանն այլ հայացքով է պետք նայել. «Բոլորը շարունակում են խոսել, որ չեն համբերում, թե երբ է 2020 թվականը ավարտվելու: Իրենց թվում է՝ ժամացույցը դիպչի 12-ին, դեկտեմբերի 31-ի կեսգիշերին մեր բոլոր խնդիրները վերանալու են։ Ո՛չ, մի խաբեք ինքներդ ձեզ»:

Եթե փոփոխություն եք ցանկանում, մի սպասեք դեկտեմբերի 31-ին, հենց այսօր այդ ցանկությունը պահեք, հենց այս գիշեր, հենց հիմա մտածեք, բանաձևեր կազմեք, թե ինչ եք ուզում: Նոր նախագիծ, հեռանկար, երազանք  ունենալու համար ձեզ հարկավոր չէ նոր տարի:

Հոլիսի փիլիսոփայությունն այն է, որ կյանքը չի փոխվում, երբ Նոր տարի է սկսվում: Մարդիկ պետք է պատրաստ լինեն փոփոխությունների ցանկացած փուլում. լինի դա 2020, շաբաթ, թե կիրակի, ընդհանրապես կարևոր չէ՝ միայն ցանկություն է պետք: «Եթե փոփոխություն եք ցանկանում, մի սպասեք դեկտեմբերի 31-ին, հենց այսօր այդ ցանկությունը պահեք, հենց այս գիշեր, հենց հիմա մտածեք, բանաձևեր կազմեք, թե ինչ եք ուզում: Նոր նախագիծ, հեռանկար, երազանք  ունենալու համար ձեզ հարկավոր չէ նոր տարի»:

Հոլիսն ասում է, որ հիմա որոշեք բանաձևերը, իսկ տարվա մնացած մասն անցկացրեք դրանք կյանքի կոչելու համար: Հաջողություն հասնելու և այն պահպանելու նրա առաջին խորհուրդը՝ հունվարի 1-ից հետո էլ սին սպասումներով պետք է չապրել: «Այդքան հաճախ մարդիկ ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ես մոտիվացվում, ինչպե՞ս՝ պարզապես,  ես ինքս ինձ: Դու ինքդ քեզ փոխելու, ինքդ նորը սկսելու բանաձևերը պետք է դառնան սովորույթներ»:

2020 թվականը վերջին ծանր բանը չէ, որ պատահել կամ կպատահի ձեր կյանքում: Կյանքը շարունակվում է, և մենք կստեղծենք նոր գաղափարներ, նոր գործեր, և մենք ավելի կողմնորոշված, փորձառու կլինենք, քան 2020-ին ու դրանից առաջ:

Հոլիսը ասում է, որ ցանկացած նորույթ կենսաձև է դառնում  90 օրում: Նա խորհուրդ է տալիս մտածել, թե ինչ փոփոխություն կարող եք կատարել ՝ լինի դա ժամ առաջ արթնանալը, որպեսզի ժամանակ ունենաք ինքներդ ձեզ համար, օրական 30 րոպե ինչ-որ վարժություն կատարելը, թե առողջ սննդի անցնելը: «2020 թվականը վերջին ծանր բանը չէ, որ պատահել կամ կպատահի ձեր կյանքում: Կյանքը շարունակվում է, և մենք կստեղծենք նոր գաղափարներ, նոր գործեր, և մենք ավելի կողմնորոշված, փորձառու կլինենք, քան 2020-ին ու դրանից առաջ»:

Միայն այս տարի նոր գրքեր գրած, ամուսնալուծված, նոր հոբբիներ ու զբաղմունքներ ձեռնարկած Ռեյչլի խորհուրդը. միշտ հիշեք՝ որն էր տարվա ձեր դժբախտ օրը՝ գրեք կամ մտապահեք այդ զգացողությունները: Ու հենց ձեր ապրումներն էլ կդառնան ձեր փորձը, որ հետագայում ավելի պատրաստ լինեք դժվար օրերին:

Տարածել