TodoX. ինչպե՞ս արդյունավետ կառավարել ժամանակը
Մենեջերներն օգնում են մեզ մնալ արդյունավետ: Պլանավորած մտքերը հիշելու փոխարեն պարզապես կարող եք գրել դրանք: Այսպիսի ծառայությունները հաճախ խառն են լինում և շփոթեցնում են, ինչը չես կարող ասել TodoX-ի մասին:
Մենեջերի ինտերֆեյսը բաժանվում է վահանակների, որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել տարբեր ոլորտի մասին և տարբեր գույներով: Ստեղծելով վահանակը՝ կարող եք ավելացնել առաջադրանք և նշեք՝ երբ եք ուզում այն կատարել:
Էկրանի ձախ անկյունում կլինի սյունակ բոլոր առաջադրանքներով: Դրա շնորհիվ կիմանաք՝ ինչ ունեք անելու այսօր և ինչ՝ վաղը:
Հետագա առաջադրանքների մասին համակարգը կարող է փոստով հիշեցումներ ուղարկել: Եթե չեք ցանկանա, կարող եք այն անջատել կարգավորումներ բաժնում:
TodoX-ը նախատեսված է լայն էկրան ունեցող սարքերի համար: Սմարթֆոններով այդքան էլ հարմար չէ: Հիմա ծառայությունը անվճար է, բայց հետագայում մշակողները մտադիր են անցնել բաժանորդագրության:
lifehacker
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Ինքնագիր 11-ի շնորհանդեսը (լուսանկարներ)
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը