JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ի՞նչ պետք է իմանա զբոսաշրջիկը տուրիստական ընկերութ

Ի՞նչ պետք է իմանա զբոսաշրջիկը տուրիստական ընկերություն դիմելիս

Հանգիստ պլանավորելիս երբեք չի կարելի մոռանալ այն մասին, որ ոչ բոլոր տուրիստական գործակալություններն են առաջնորդվում «լավագույնը՝ հաճախորդին» կարգախոսով: Տուրիստական գործակալություն ընտրելիս անպայման հաշվի առեք նրա ունեցած հեղինակությունն ու փորձը, թեև հաճախ դա էլ բավարար չէ տհաճ իրավիճակներից խուսափելու համար: Եվ այսպես, ինչ անել, որպեսզի հանգիստը չփչանա տուրիստական գործակալության չափազանցված գովազդի ու անփութության հետևանքով:
ԹԵԺ ՈՒ ՎԱՌՎՈՂ ՏՈՒՐԵՐ
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են տուրիստական գործակալություններն առաջարկում թեժ, վառվող, աննախադեպ և այլ գրավիչ անուններով տուրեր, թե՞ քիչ գումար ծախսելով հագնստանալու գայթակղությունն ավելի ուժեղ է: Չէ՞ որ «վառվել» կարող է ﬕայն վատ սպասարկումով կամ պայմաններով հյուրանոցը: Բարձր վարկանիշ ունեցող տուրիստական գործակալությունները երբեք չեն առաջարկում նման տուրեր: Բացի այդ, «վառվող» տուր անվան տակ Ձեզ կարող են վաճառել իրական արժեքով և անգամ ավելի բարձր գնով տուրը:
ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ
Ճանապարհորդները հաճախ միամտաբար կարծում են, որ տուրիստական 1 շաբաթը հենց 7 օրն է: Իրականում տուրերը հաշվարկվում են՝ ըստ հյուրանոցում անցկացված գիշերների քանակի: Այնպես որ, ﬕշտ ճշտեք հանգստավայր հաշվարկվում են՝ ըստ հյուրանոցում անցկացված գիշերների քանակի: Այնպես որ, ﬕշտ ճշտեք հանգստավայր ժամանելու և այնտեղից վերադառնալու հստակ ժամանակը: Այսպիսի անհամապատասխանության պատճառով կարելի է հանգստի 1-2 օրը կորցնել:
 ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Անպայման ճշտեք, թե որ ընկերությունն է զբաղվելու ձեր բժշկական ապահովագրությամբ, որքան պետք է վճարեք ապահովագրության համար, ինչ գնացուցակ է գործում ծառայությունների համար և այլն: Պայմանական ֆրանշիզայով բժշկական ապահովագրությունը գրեթե ոչ մի կերպ ձեզ չի պաշտպանում: Եթե ապահովագրության գինը ներառված է տուր փաթեթի գնի ﬔջ, ﬕ զլացեք և մանրամասն կարդացեք, թե տվյալ երկրում բժշկական ապահովագրության համար ինչ պահանջներ են ներկայացվում: Արժե վճարել փոքր-ինչ ավելին, բայց վստահ լինել, որ արտասահմանում ﬖասվածքի կամ հիվանդության դեպքում ստիպված չես լինի հսկայական գումար վճարել, չէ՞ որ արտասահմանցիների համար բժշկական ծառայությունները ﬕ քանի անգամ ավելի թանկ արժեն:
ՀԱՄԱՐՆԵՐ ՉԿԱՆ
Հյուրանոցային բիզնեսում այսպիսի փորձառություն գոյություն ունի. հյուրանոցները հիմանականում վաճառում են 10- 15% ավելի համարներ, քան իրականում ունեն, որովհետև հենց այդ քանակությամբ մարդիկ հրաժարվում են իրենց ամրագրուﬕց: Գումարը չկորցնելու համար հյուրանոցը այդ 15%-ը վաճառում է երկու անգամ: Եթե հյուրանոցն ամրագրելուց և այնտեղ ժամանելուց հետո այսպիսի իրավիճակում եք հայտնվել, հյուրանոցը պարտավոր է ձեզ առաջարկել ﬔկ այլ հյուրանոց, որն ավելի բարձր կարգի է: Բայց այստեղ էլ հաճախ փորձում են խաբել զբոսաշրջիկներին՝ համոզելով, որ հավելավճարի կարիք կա: Կամ այդ կերպ վաճառում են իրենց լյուքս և դելյուքս սենյակները ստանդարտ համար պատվիրած զբոսաշրջիկին: Հենց այսպիսի իրավիճակների համար էլ գոյություն ունեն հյուրանոցների վարկանիշները ու զբոսաշրջիկների կարծիքները ներկայացնող կայքերն ու հավելվածները:
ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Շատ հաճախ տուր փաթեթի գնի էժանությունն ապահովում է ցածր գնով ավիաընկերությունը, որի բացասական կողﬔրը ավելի քան շատ են՝ հին ինքնաթիռ, էժան վառելանյութ, ոչ բարձր որակավորում և աշխատավարձ ունեցող օդաչուներ, թռիչքի անհարմար ժաﬔր, վատ սպասարկում և այլն:
ALL INCLUSIVE
Այս բառերը կախարդական են հնչում, ու թվում է, թե ոչ ﬕ լումա ավելի չես ծախսի ճամփորդության ընթացքում, անգամ դրամապանակը բացելու անհրաժեշտություն չի լինի: Բայց այն ամենը, ինչի համար վճարում եք All Inclusive-ի գինը, կարող է այդպես էլ ձեզ պետք չգալ: Ուսուﬓասիրեք ներառված ծառայությունների ցանկը և որոշեք, թե առանց որի ձեր հանգիստը ﬕևնույն է հրաշալի կանցնի: Օրինակ, տուրերը, էքսկուրսիաները, որոնք առաջարկվում են հյուրանոցում, բավական թանկ արժեն, ﬕնչդեռ ինքնուրույն ինչ-որ տեղ գնալը շատ ավելի հետաքրքիր կարող է լինել: Շատ երկրներում սնունդը նույնպես ավելի մատչելի ու հաﬔղ է շրջակա ռեստորաններում ու սրճարաններում, քան հյուրանոցի տարածքում:
Զբոսաշրջային բիզնեսում քիչ չեն խորամանկություններն ու ծուղակները, և ﬕշտ գերադասելի է ուշադիր և տեղեկացված լինել: Ճամփորդությունից առաջ ժամանակ հատկացրեք նաև նշված կետերի մասին մտածելուն, և ոչ ﬕ խնդիր ու անախորժություն ձեզ չեն սպառնա:

Տարածել