Տարվա ամենապահանջված թարգմանությունները Newmag-ինն են. Երևանյան բեսթսելլեր նախագիծն ամփոփել է տարվա արդյունքները (տեսանյութ, լուսանկար)
«Արմենպրես» լրատվական գործակալությունն ամփոփեց «Երևանյան բեսթսելեր» նախագծի տարվա արդյունքները: «Տարվա ամենապահանջված թարգմանություն», «Տարվա հեղինակ», «Տարվա մանկապատանեկան գրքերի հրատարակիչ»՝ այս անվանակարգերում հայտնի դարձան հաղթողների անունները: «Տարվ
Newmag-ը «Տարվա ամենապահանջված թարգմանությունների հրատարակիչ» անվանակարգում մրցանակ ստացավ Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունների համար: Հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանի խոսքով, նման նախագիծերը հրատարակիչների համար կարևոր են՝ հասկանում են ինչ հրատարակել ու որ հեղինակներն են ակտուալ. ««Newmag»-ը գնահատում է Արմենպրեսի այս նախաձեռնությունը, և մենք հետևում ենք, քանի որ հենց իրենց շնորհիվ մենք իմանում ենք, թե ինչն է հետաքրքում մեր ընթերցողին»:

2021-ին Newmag-ը հրատարակեց Նարինե Աբգարյանի «Մանյունյան»: Այս գիրքը մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցողների կողմից: Եվ հենց Երևանյան բեսթսելլերի արդյունքներն էլ ապացուցում էին՝ գործը սիրվել է: Տարվա ամենապահանջված թարգմանությունն էլ հենց «Մանյունյան» է: Նարինե Աբգարյանի այս գործը թարգմանել է Նարինե Գիժլարյանը, ով էլ դարձավ այս անվանակարգի հաղթողը. «Շատ շնորհակալ եմ։ Սիրում եմ ես գրքի հետ կապված ամեն ինչ և շատ ուրախ եմ, որ այս ամենի մի մասն եմ։ Անհամբեր սպասում եմ Երևանյան բեստսելլերի ամսվա տվյալներին»։

«Բեսթսելեր» նախագիծն արդեն մեկ տասնամյակ ներկայացնում է ամենապահանջված գրքերը: Մրցույթի գլխավոր նպատակը գրքի նկատմամբ հետաքրքրության ամրապնդումն է, գրքի հանրահռչակումը:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան