Ազնավուրյան դուետը՝ գրքի թարգմանիչն ու վերիֆիկանտը ATV հեռուստաընկերության եթերում (տեսանյութ)
Վերջին երկու տարում Newmag-ը թարգմանել և հրատարակել է Շարլ Ազնավուրի 5 գիրք: Շուտով՝ հոկտեմբերին, ևս մեկ գիրք կավելանա: Ազնավուրի կյանքի, փիլիսոփայության, կենսափորձի, ստեղծագործությունների բացառիկության մասին ATV հառուսատաընկերության «Ներս արի» հաղորդման
Ազնավուրի գրքերը հեշտ ու թեթև կյանքի մասին չեն. նա ներկայացնում է մարդու ապրումները, կյանքի իր փիլիսոփայությունը, կարևոր հարցերի վերաբերյալ իր մոտեցումները, խորհուրդներ տալիս երիտասարդից մինչը հասուն մարդկանց: Ու ինչպես ինքն էր ասում թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթևություն բերի ձեզ: Իր գրքերում տեղ գտած պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ:
Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջև շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր և ընթերցողի միջև: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը: Նրա խորհուրդները հստակ էին՝ նկատում է գրքերի թարգմանիչ Սամվել Գասպարյանը. «Նա ասում էր՝ ձեր ուղեղը պետք է անընդհատ աշխատեցնեք: Ու իր փորձով մենք համոզվում ենք, 80 տարեկանից հետո սկսել է չինարեն սովորել, 89-ում գիրք էր դեռգրում: Նա ասում էր՝ ինչ եմ սիրում ամենից շատ. ավելի շատ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին»:
Նա ասում էր՝ ինչ եմ սիրում ամենից շատ. ավելի շատ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին:
Ստեղծագործելիս Ազնավուրին միշտ օգնության էին հասնում բառարանները: Գրադարանը մեծ էր, գրքերը՝ բազմազան: Երգ, գիրք գրելիս չէր սահմանափակվում արդեն իսկ իմացած բառերով, փրձում էր ամեն անգամ նույն զգացմունքի մասին գրել նոր եզրույթներով. «Նա ասում էր՝ ես ամեն օր բառարաններ եմ կարդում, չես կարող անդադար ստեղծագործել ու սիրո մասին երգել ու նոր բառեր չօգտագործել: Նույնիսկ մի հարցազրույցի ընթացքում պատմել է՝ իր երգերից մեկը, երբ ցանկանում էին իսպաներեն թարգմանել, թարգմանիչը դժգոհել էր, որ շանսոնիեի օգտագործած բառնիսպաներենում համարժեքըչունի: Ազնավուրն ինքն էր բառարանից գտել ու մատնացույց արել թարգմանչին՝ կա նման բառ»:
Ազնավուրի գրքերի վերիֆիկանտ Հասմիկ Առաքելյանը հաղորդման ընթացքում անդրադարձավ նաև Newmag-ի հայերեն հրատարակությունների կարևորությանն ու թարգմանության այն բարձր նշաձողին, որն ապահովում է Սամվել Գասպարյանը: Նույնիսկ նուրբ նյարդը, որը զգում ենք բնագրում, փոխանցվում է հայերեն թարգմանություններում.« Նուրբ ու լուրջ գործ է փոխանցել այն, ինչ ասել է Ազնավուրը, իրենից չավելացնել նոր բառեր, կապակցություններ: Այն տպավորությունը, որ զգում ես ֆրանսերենի դեպքում, նույնը նաև հայերենում կա՝ սիրո նույն չափաբաժինը, նույն խոհերը»:
Ազնավուրը չէր սիրում, երբ իր երգերը կատարելիս՝ կապկում էին: Թարգմանիչն ու վերիֆիկանտը համոզված են՝ երգի այս տարբերակը արտիստը կհավաներ:
Newmag-ը 5-րդ գրքի շնորհանդեսին ներկայացրեց նաև Ազնավուրի «Մնա» երգը, որի թարգմանության հեղինակը ևս Սամվել Գասպարյանն է: 1970-ականներին, երբ մեծ արտիստը եկավ Հայաստան, երգերի թարգմանությունները Գասպարյանը ցույց էր տվել նրան: Այս երգը ևս այդ ցանկում էր, որը Ազնավուրը հավանել էր. «Երգի թարգմանությունը շատ վաղուց էի արել: Կարծում եմ, որ թարգմանությունը ստացվել է, դա հասկացա հատկապես այն ժամանակ, երբ Էրիկն այն կատարեց: Գործիքավորումը ևս շատ լավ է ստացվել: Եթե նոր երգերն էլ ավելանան, գործն ամբողջական կստացվի»:
Ազնավուրը չէր սիրում, երբ իր երգերը կատարելիս՝ կապկում էին: Թարգմանիչն ու վերիֆիկանտը համոզված են՝ երգի այս տարբերակը արտիստը կհավաներ: