7 պատճառ, թե ինչու չի կարելի սիրահարվել ‹‹ճամփորդող›› աղջկա
Ճամփորդող աղջիկը միանագամից տարբերվում է սովորական աղջիկներից իր վառ արտահայտված արևայրուքով, հարմարավետ հագուստով, սպորտային կոշիկներով և մի տոննայանոց ուսապարկով: Ճամփորդող աղջիկը թթու թան չէ, ամեն տղայի խելքի բանը չէ: Ահա 7 պատճառ, թե ինչո՞ւ չի կարելի սիրահարվել նրան: Հեղինակ` Անի Կարապետյան
Իսկ party-ի պատրաստվելու համար չի ծախսի օրինակ՝ 30 հազար դրամ, որովհետև նա գիտի, որ մի օր ճամփորդելիս խիստ քաղցած կլինի ու գրպանում էլ ոչ մի լումա:
3. Ճամփորդող աղջիկը կայուն աշխատանքով չի կարող ապրել: Նա չի կարող տարիներով գամվել օֆիսի աթոռին ու ինքնամոռաց աշխատել ‹‹ինչ որ մեկի›› երազանքի համար: Նա ունի իր երազանքներն ու նպատակները: Նա՛ է իր կյանքի տերն ու նա՛ է որոշում որքան է պետք աշխատել ու երբ ճամփորդել: Որպես կանոն ճամփորդող աղջիկը հարուստ երևակայություն ունի հետևաբար ձգտում է ՝ freelancer կարգավիճակին, այսինքն զբաղվում է ստեղծագործ աշխատանքով՝ լուսանկարչությամբ, դիզայնով կամ գրում է:Ժամանակդ մի ծախսիր նրա վրա ու մի՛ խլիր նրա ժամանակը պատմելով, թե որքան ձանձրալի աշխատանք ու կյանք ունես դու, նա դա ՉԻ ՀԱՍԿԱՆԱ :
4. Հնարավոր է, որ նա բարձրագույն կրթություն ստացել է, անգամ աշխատել իր մասնագիտությամբ, բայց հիմա նա յոգայի ուսուցչուհի է, իսկ վաղը որևէ ՀԿ-ի կամավոր: Նա, անշուշտ վստահ չէ, թե երբ կստանա հերթական աշխատավարձը, որպեսզի ճամփորդի, բայց մտքում ամեն ինչ նախագծած ու պատրաստի է : Նա ռոբոտի պես աշխատողներից չէ, սիրում է մարտահրավեր նետել կյանքին և քեզ էլ կհամոզի անհայտ արկածների հետևից գնալ:
Նա ունի կյանքը վայելելու իր յուրահատուկ բանաձևը:
6. Ճամփորդող աղջիկն ունի իր կարծիքը յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ: Նա չի փորձի զարմացնել քո շրջապատին իր գիտելիքներով, բայց ամեն պահ պատրաստ է բանավիճելու, հատկապես, երբ խոսքը հասարակական պատասխանատվության կամ գլոբալ խնդիրների մասին է:
7. Ճամփորդող աղջիկը մեծ հաշվով քո կարիքը չունի: Երբ նա վրան էր խփում գետի ափին կամ Արագածի գագաթին թթի օղի խմում, նա բնավ չէր մտածում տղամարդու հովհանավորության մասին…Նա միշտ կկարողանա գտնել իր պես մտածող, արկածներ փնտրող մարդկանց:Ճամփորդող աղջիկը շատ արագ կձանձրանա սովորական տղամարդուց, այնպես որ գլուխդ ‹‹ցավի տակ›› մի դիր:
Իսկ թե այնուամենայնիվ դու համարձակվել ու սիրահարվել ես ճամփորդող աղջկա, ապա նույնքան համարձակություն ունեցիր թողնել նրան հերթական ճամփորդության ու թե նա վերդառնա քեզ մոտ ուրեմն շնորհավորում եմ բարեկամս, դու ամենախելառ ու հետաքրքիր զուգընկերուհին ես ունենալու: