Պատմական ու կարևոր. կայացել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը
Այս հանդիպումն, անկախ արդյունքներից, պատմական էին անվանում նույնիսկ Դոնալդ Թրամփին մշտապես քննադատողները: Թրամփն արեց այն, ինչը չէր հաջողվում անել 7 տասնամյակ շարունակ: Պաշտոնապես պատերազմական դրության մեջ գտնվող երկրների ղեկավարները 70-ամյա թշնամանքից հետո հանդիպում են առաջին անգամ և ահա երկար սպասված առաջին ձեռքսեղմումը:
Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան պարտավորվում են նոր հարաբերություններ հաստատել` հանուն խաղաղության ու ազգերի բարգավաճման:
Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան միացյալ ուժերով ապահովելու են Կորեական թերակղզու ամուր և կայուն խաղաղությունը:
Վերահաստատվում է 2018թ ապրիլի 27-ին կնքած Փհանմունջոմյան հռչակագիրը, որով Հյուսիսային Կորեան պարտավորվել է լիակատար ապամիջուկացնել Կորեական թերակղզին:
Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան պարտավորվել են փոխանակել ռազմագերիների աճյունները:
Փաստաթղթի ամփոփիչ հատվածում ընդգծվում է դարակազմիկ սինգապուրյան հանդիպման պատմական նշանակությունը, որը բացելու է դռները դեպի նոր ապագա:
Փաստաթղթի ամփոփիչ հատվածում ընդգծվում է դարակազմիկ սինգապուրյան հանդիպման պատմական նշանակությունը, որը բացելու է դռները դեպի նոր ապագա:
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը