Թուրքական հեռուստաեթերում շահարկվում է Հայոց ցեղասպանության թեման
Միանգամից մի քանի ալիքներ ու հաղորդումներ պատմում են թուրք գրող, ակտիվիստ Թուգրուլ Սելմանօղլուի հետ պատահածը: Բեռլինում միջազգային գիտաժողովի ժամանակ նրան պարզապես վռնդել են դահլիճից, երբ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, ցեղասպանությունը հայերի հորինածն է:
Թուրք ակտիվիստն ամբողջ Թուրքիային բացատրում է, թե այդպես բողոքել է Գերմանիայի թշնամական վերաբերմունքի դեմ: Ցույց է տվել, թե որքան անարդար է Եվրոպան Թուրքիայի և նախագահ էրդողանի նկատմամբ: Արևմուտքը դիտավորյալ հակաթուրքական քարոզչություն է իրականանացնում և օրինակը հայերի երևակայած Ցեղասպանության մեղադրանքն է: Սա բեռլինյան գիտաժողովի տեսագրությունն է:
[embed]https://youtu.be/ZTTWxHUNUlg[/embed]
Սելմանօղլուն ամեն ինչ ճիշտ ներկայացնում է, բայց չի պատմում, որ Բեռլինում այդ գիտաժողովը տեղի է ունեցել 1 տարի առաջ: Թուրքական մեդիան սա ներկայացնում է երիտասարդ թուրք գրողը դաս տվեց Եվրոպային բովանդակությամբ: Այս ամենը եթերում հայտնվեց Գերմանիայի կառավարության նոր որոշումից անմիջապես հետո, որով Բեռլինը հայտարարեց` Էրդողանին թույլ չեն տա Գերմանիայի տարածքում նախընտրական քարոզարշավ անցկացնել գերմանաբնակ թուրքերի շրջանում:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)