[InterPress] Սենատոր. զենքի շուկայում Թուրքիան պետք է ընտրի` ԱՄՆ-ին կամ ՌԴ-ին
Թուրքիայի կառավարությունը պետք է ընտրություն կատարի` Ռուսաստանի առաջարկած ՀՕՊհամակարգերը գնելու և ԱՄՆ առաջարկած F-35 կործանիչները ձեռք բերելու միջև` հայտարարել էՍենատում զինուժի հարցերով կոմիտեի նոր ղեկավարը:
«F-35-ի ծրագրում մնալով Թուրքիան չի կարող քայլ առաջ կատարել ռուսական S-400 համնակարգերըգնելու գործարքում»,- Bloomberg News-ին ասել է Օկլահոմայից հանրապետական սենատոր Ջեյմս Այնհոֆը:
Կարդացեք նաև.
Ինչու են սիրիահայերը խուսափում Թուրքիայից
Թրամփն անտեսում է Իրանի դեմ պատժամիջոցները Թուրքիայի համար
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են հարաբերությունները նավթամշակման նոր գործարանով
Սենատի կոմիտեի ղեկավարի պաշտոնում հանգուցյալ Ջոն Մքքեյնին փոխարինելու եկած Այնհոֆըմեկնաբանել է Պենտագոնի զեկույցը, որով զգուշացվում է` «ադմինիստրացիան կվերագնահատի ծրագրինԹուրքիայի մասնակցության շարունակականությունը որպես 8 գործընկեր երկրներից մեկը, եթե Անկարանշարունակի S-400 համակարգերը գնելու գործարքը»:
2002-ից սկսած Թուրքիան որպես գործընկեր մասնակցել է F-35-ների նախագծման և գնման` Lockheed Martin կոռպոռացիայի ծրագրին: ՆԱՏՕ–ին անդամակցող Անկարան ներդրել է 1.25 միլիարդ դոլար ևնախատեսում է գնել ավելի քան 100 կործանիչ:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը