Գլխավոր Հոդվածներ

Թուրքիայում հայկական Սանասարյան խանի շենքը փոխանցվ

Թուրքիայում հայկական Սանասարյան խանի շենքը փոխանցվել է պետությանը

 Թուրքական դատարանի վճռի մասին Ակոսը հայտնում է շենքի հայկական պատկանելությունն ընդգծող վերնագրով: 1881-ին էրզրումից հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանասարյանի նախաձեռնությամբ կառուցված շենքն է, որի սեփականության իրավունքը 2 տարի առաջ Թուրքիայի վճռաբեկ դատարանը վերադաձրել էր հայ համայնքին` Պոլսո հայոց պատրիարքարանին: Բայց հիմա նույն դատարանը ընդունել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության բողոքն ու փոխել իր իսկ վճիռը` շենքը նորից հանձնելով այս վարչությանը:


Եվ սա Սանասարյան խանի ձեռքից ձեռք անցնելու պատմության միայն մեկ դրվագն է: Միայն վերջին 100 տարում` 1915-ին այն անցել էր Օսմանյան կայսրությանը, 20- 30-ականներին կրկին Հայոց պատրիարքարանին, հետո Թուրքիայի հանրապետությանն ու այսպես շարունակ:


Սանասարյան խանի սեփականության իրավունքը երաշխավորում է միլիոնավոր դոլարների կայուն եկամուտ: Այն բավական մեծ, թանկարժեք գույք է, Ստամբուլի կենտրոնում, պատմական շինություն, որի վարձակալության դիմաց բավական մեծ գումար կարելի է ստանալ: Դատական քաշքշուկների փուլում թուրքական հիմնադրամն այն արդեն իսկ 20 տարով վարձակալության է տվել: Սա բացատրում է շենքի սեփականության իրավունքն ամեն գնով ստանալու թուրքական պետական կառույցի ձգտումը:





Կարդացեք նաև.






Պոլսի հայկական շենքերը վարձակալության հանձնելը համայնքի եկամտի հիմնական աղբյուրն է: Ստացված գումարը բաշխվում է հայկական դպրոցների, հիմնադրամների, պատրիարքարանի և այլ կառույցների միջև: Այլ խնդիր է, թե ինչպես է բաշխվում և օգտագործվում այդ գումարը: Այդ առումով համայնքում կան խնդիրներ: Այն եկամուտը, որը կարելի է ստանալ անգամ ներկայիս գույքից, բավարար կլինի համայնքային բավական կարևոր խնդիրները լուծելու:


Մտահոգիչ զարգացում է, քաղաքակա՞ն, թե՞ միայն բիզնես-իրավաբանական: Առայժմ դատարանի նոր որոշումը կարելի է չտեղավորել հայերի դեմ սադրանքի շրջանակում` հաշվի առնելով բիզնես շահի գործոնը: Ամեն դեպքում Պոլսո հայոց պատրիարքարանի փաստաբանը պատրաստվում է վճռաբեկի որոշումը բողոքարկել Թուրքիայի Սահմանադրական դատարանում:



[embed]https://youtu.be/Hw5E2mJUctk[/embed]



Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել