[InterPress] Մոսկվան ԱՄՆ-ին մեղադրում է ռուսական սահմանների մոտ լարվածություն ստեղծելու մեջ
«Ես միայն կասեմ, որ Միացյալ Նահանգների նման գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և կայունության մթնոլորտի ամրապնդմանը, որը ուղղակիորեն առնչվում է Ռուսաստանի սահմանների հետ», – ասել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչպես նշում է The Moscow Times թերթը:
Ավելի վաղ հինգշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է, որ օդ են բարձրացվել երկու Սուխոյ 27 ինքնաթիռներ ` Բալթիկ ծովի միջազգային ջրերի վրա թռչող ամերիկյան B-52 ռմբակոծիչի դեմ: «Երբ ռազմավարական B-52H ռմբակոծիչը հեռացել է ռուսական պետական սահմանից, նրանք վերադարձել են ռազմակայան», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, նշում է «Տասս» գործակալությունը:
Այս ամսվա ընթացքում ԱՄՆ մի քանի B-52 ռազմավարական ռմբակոծիչներ է ուղարկել Միացյալ Թագավորություն, հաղորդում է Լեհաստանի Վարշավայի ինստիտուտի վերլուծական կենտրոնը: Մի քանի ինքնաթիռներ Բալթիկ ծովում անցկացրել են զորավարժություններ, որոնցից մեկը անցյալ շաբաթ մոտեցել է Ռուսաստանի տարածքին: Այդ ինքնաթիռը անգամ ոչ իրական «հարվածներ» է հասցրել Ռուսաստանի ռազմածովային բազային, նշում է հետազոտական կենտրոնի զեկույցը:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)