[InterPress] Ադրբեջանում բանտարկված բանկիրի կնոջից Մեծ Բրիտանիան կարող է միլիոններ գանձել
Մեծ Բրիտանիայում Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալության տնօրենը հայտնել է, որ Լոնդոնը կարող է վերադարձնել միլիոնավոր ֆունտներ Հարրոդս հանրախանութում միլիոններ վատնած Ադրբեջանի քաղաքացու դեմ սկսված դատավարության արդյունքում:
Գործակալության տնտեսական հանցագործությունների բաժնի պետ Դոնալդ Թունը հայտարարել է, որ եթե Բարձրագույն դատարանը որոշի, որ Զամիրա Հաջիևան օգտագործել է կաշառակերությամբ ձեռք բերված գումարներ, նրանից այդ գումարները կբռնագանձվեն և կվերադարձվեն հայրենի երկրին` Ադրբեջանին:
Թունը պատմել է, թե ինչպես է Բարձրագույն դատարանն առաջին անգամ օգտագործում Մեծ Բրիտանիայում վերջերս ուժի մեջ մտած «Չհիմնավորված հարստության մասին» օրենքը (UWO)` հաշվի առնելով այն հնարավորությունը, որ գումարի բռնագանձման որոշումը կարող է դառնալ քաղաքական և միջազգային կոնֆլիկտ:
Նախօրեին հայտնի դարձավ, որ 55-ամյա տիկին Հաջիևան հայտնվել է ֆինանսական հետաքննության կենտրոնում` մեղադրվելով իր ամուսնու գողացած փողերով շքեղ կյանք վարելու մեջ:
Ադրբեջանուհին ավելի քան տասը տարի ապրում էր Նայթսբրիջում` նույն ժամանակահատվածում Հարրոդս հանրախանութում ծախսելով ավելի քան 16 միլիոն ֆունտ սթեռլինգ: 5 ննջարանով նրա առանձնատունն արժի 15 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սրանից բացի, Ասքոթում նա գնել է 10.5 միլիոն ֆունտ սթեռլինգ արժեցող Mill Ride golf and country ակումբը:
Շարունակությունը՝ InterPress.am-ում
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում