50 դոլարանոց թղթադրամին, բայց աղքատ ու լրագրի հույսին. նախագահական ճակատագիր
ԱՄՆ 18-րդ նախագահ (1869-1877) Ուլիս Գրանտին պատմաբանները համարում են ԱՄՆ ամենաանհաջող նախագահներից մեկը: Բացի նախագահականից, որևէ այլ ընտրության երբեք չի մասնակցել, եղել է զինվորական: Փորձի պակասն էլ երկիրը հասցրել է տնտեսական քաոսի:
Գրանտը կառավարել է զինվորական տրամաբանությամբ, փորձել է ԱՄՆ-ին միացնել Դոմինիկյան Հանրապետությունը, գրեթե պատերազմական իրավիճակ է ստեղծել Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում, ԱՄՆ-ը հասցրել է տնտեսական ծանրագույն ճգնաժամի:
[ The President ]
- Սպիտակ տան գլխավոր դերձակը, որ նաև երկրի առաջին դեմքն է
- Դպրոց չավարտած, բայց գիտելիքով պատերազմ հաղթած նախագահը. Ա. Լինքոլն
- Անհաջողակ ու հարբեցող. ԱՄՆ-ը ունեցել է նաև այսպիսի առաջնորդ
Պաշտոնաթողությունից հետո հայտնվել է ֆինանսական ծանր կացության մեջ, նրան օգնության են հասել ընկերները և Կոնգրեսը, որը նրա համար նշանակել է հատուկ թոշակ: Նախկին նախագահը գումար աշխատելու նպատակով սկսել է հոդվածներ գրել մամուլի համար:
Գրանտի որդիները, առանց հոր իմացության, ֆինանսական մեքենայությունների պատճառով կորցրել են իրենց իսկ ստեղծած ընկերությունը:
Չնայած ամենաանհաջող նախագահներից մեկը լինելու հանգամանքին, Գրանտին այսօր ճանաչում են ամբողջ աշխարհում: 50 դոլարանոց թղթադրամի վրա հենց նրա նկարն է:
Կարդա նաև
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)