BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Ինչպե՞ս է ԱՄՆ հակաիրանական քաղաքականո

[InterPress] Ինչպե՞ս է ԱՄՆ հակաիրանական քաղաքականությունն առնչվում Սաուդյան Արաբիային և Քուվեյթին

Անապատի այդ հատվածը, այսպես ասած, չեզոք գոտի էր Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի միջև: Սկսած այն ժամանակից, երբ եվրոպական ուժերը Մերձավոր Արևելքում ստեղծում էին անհավանական, քանոնով գծված սահմաններ: Իսկ բաժանվող տարածքներում կային հսկայական ռեսուրսներով հանքեր: Այնտեղից կարելի էր ստանալ 15 մլրդ դոլարին համարժեք նավթահումք: Այսօրվա գներով: Ժլատությամբ հայտնի Գեթթին հողից պարզապես քամում էր նավթը` այնքան, ինչքան կարողանում էր: Սրան հակառակ, սաուդցիները և քուվեյթցիները չէին օգտագործում նույնիսկ 1 բարել: Սուվերենության, հպարտության և փողի շուրջ հարյուրամյակներ ձգվող վեճերի պատճառով:
Չեզոք գոտիների շուրջ պայքարը կարող է դառնալ կառավարության, արտասահմանցի դիվանագետների և նավթարդյունաբերողների անհասկանալի, լոկալ վեճ: Բայց հիմա նախագահ Թրամփի քաղաքականության, Իրանին և Սաուդյան Արաբիայի արքայազնին զսպելու ջանքերի հետևանքով նավթի շուկայի համար և Միջին Արևելքում նորմալ ժամանակներ չեն: Եթե հաշվի առնենք, որ սաուդցի թագաժառանգը ևս գործում է Իրանի դեմ, բայց հիմա նրա շահերի դեմ է գործում լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանությունը:



Կարդացեք նաև.



Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, ինչպես նախատեսվում է, ուժի մեջ կմտնեն նոյեմբերին: Նավթի գինն արդեն չորս տարի բարձր է, ինչով Վաշինգտոնը քաջալերում է իր դաշնակիցներին ամբողջությամբ բացել փականները, ինչից հետո մատակարարները կկարողանան իջեցնել գները: Չեզոք գոտիները կարող են ապահովել օրական 500.000 բարել նավթ: Ճիշտ այդքան արտադրում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ Էկվադորը: Չեզոք գոտիների գործարկումը կարող է զգալի հանդարտեցնել շուկան, քանի որ դրանով կարող է ծածկվել պատժամիջոցների տակ հայտնված իրանական նավթի դեֆիցիտը, ինչպես նաև հնարավոր այլ կոլապսներ: «Կա պահուստային տարբերակ և դա շուկան ավելի նյարդային է դարձնում»,- ասում է Օբամայի վաչակազմում նավթարդյունաբերության ուղղությամբ աշխատած, այժմ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյսոն Բորդոֆը:
Չեզոք գոտիների չեզոքությանը վերջ տալու համար Վաշինգտոնն արդեն մի քանի ամիս փորձում է Սաուդյան Արաբիային և Քուվեյթին դրդել պայմանավորվածության, որից հետո կվերագործարկվեն հանքերը, որտեղից նավթ դուրս չի եկել 2014-15-ին տեղի ունեցած հարձակումներից և հակահարձակումներից հետո: Եվ այն ժամանակ ամերիկացի դիվանագետները տուն էին վերադարձել դատարկաձեռն: Համաձայնության գալու վերջին փորձով սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադը մեկնել էր Քուվեյթ` հանդիպելու երկիրը գլխավորող շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Սաբահին: Նախատեսված էր երկօրյա այց, բայց արքայազնը հեռացավ մի քանի ժամ անց և առանց որևէ պայմանավորվածության: Նավթային պաշտոնյաններն ու դիվանագետները, որոնք առնչություններ են ունեցել այդ բանակցություններին, անանուն հայտնել են, որ բանակցություններն ընթացել են ագրեսիվ մթնոլորտում և կողմերն իրար ատամ էին ցույց տալիս:

Շարունակությունը՝ InterPress.amում





Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում




 

Տարածել