Վանաձորի ընտրությունների գորդյան հանգույցը (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո դեռեւս պարզ չէ, թե ով կղեկավարի քաղաքը: Քաղաքապետին պետք է ընտրի ավագանին առաջին նիստի ընթացքում: Ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստացել է ամենաշատ ձայները, բայց մանդատների քանակը չի բավարարում, որպեսզի կարողանա քաղաքապետ ընտրել: Վանաձորը նոր ընտրական օրենսգրքով ունի 33 ավագանու մանդատ, որը բաշխված է հետեւյալ կերպ`
Այսինքն` այս սխեմայից ակնհայտ է դառնում, որ որեւէ քաղաքական ուժ առանց կոալիցիայի չի կարող միայնակ իր քաղաքապետի թեկնածուին անցկացնել: Քաղաքապետի թեկնածուին առնվազն պետք է ավագանու 16 ձայն: Հանրապետական կուսակցությունն ունի 13 մանդատ, եթե նրան միանա նաեւ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ապա միեւնույնն է` Հանրապետականին կպակասի եւս մեկ ձայն:
Այսինքն` ցանկացած պարագայում Հանրապետական կուսակցությանն անհրաժեշտ է ընդդիմադիր գործընկերներից մեկի ձայները: Մյուս կողմից` ընդդիմադիրները կարող են միավորվել եւ քաղաքապետի իրենց թեկնածուին ընտրել: Այս դեպքում կստացվի հետեւյալ պատկերը` ամենաշատ ձայներ տարած Հանրապետականը Վանաձորում կդառնա ընդդիմադիր:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ չի բացառվում Հայաստանը գնա Գեմանական մոդելով` երկրի գլխավոր իշխանական կոալիցիան ու տարածքայինը կարող են տարբեր լինել: Դա նշանակում է, որ չի բացառվում ՀՀԿ-ն կոալիցիա կազմի Վանաձորում ընդդիմադիրներից մեկի հետ: Բայց խնդիրն այն է, որ ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունն արդեն հայտարարել է, որ չի միանալու ՀՀԿ կոալիցիային: Մնում են երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած կուսակցությունները: Լուսավոր Հայաստանը կոչ է անում միանալ իրեն, բայց ՕԵԿ-ը պայման է առաջ դրել, խորհրդարանականում միանալ իրեն: Եթե քաղաքապետի ընտրության հարցում կուսակցությունները չկարողանան համաձայնության գալ 40 օրվա ընթացքում, Վանաձորում քաղաքապետի նոր ընտրություններ կնշանակվեն:
Կարդա նաև
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)