Ի՞նչ ասաց վարչապետը. Ելույթի անատոմիան` փաստերով
Արդեն գրանցված հաջողություններ
- 2017 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում՝ նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 6.4 % աճ:
- Արտահանումը ավելացել է 21 %-ով՝ հիմնականում մշակող արդյունաբերության հաշվին:
- Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 14.4 %, առևտրի շրջանառությունը՝ 12.8 %, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 11 %-ով:
- Արտահանումն աճել է 21 %-ով, իսկ ներմուծումը՝ 24.4 %-ով՝ որի կառուցվածքում մեծ աճ է ապահովել հիմնականում ներդրումային նպատակներին ծառայող մեքենասարքավորումների ներմուծումը՝ մոտ 11 %՝ ապրիլ ամսվա դրությամբ:
- Հաշվառվող անհատ ձեռնարկատերերի թիվը աճել է 8 %-ով, իսկ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման աճը կազմում է 13 %:
- 22 անգամ կրճատվել են փոքր և ոչ ռիսկային համարվող արտահանող ընկերություններին ԱԱՀ-ի գերավճարի վերադարձման ժամկետները՝ դրանք գործող 90 օրվա փոխարեն դարձնելով 4 օր:
- Պարզեցվել է ներմուծման ընթացակարգը` ավելացնելով գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշման դեպքերը։
- Հարկային եկամուտներն այս տարի աճել են շուրջ 8.4 %-ով, ինչը ստեղծել է հավելյալ միջոցներ: Այդ միջոցների հաշվին ապրիլին բյուջետային ծախսերն ավելացել են 57 միլիարդ դրամով:
- Կա նկատելի աճ օդանավակայանների ուղևորափոխադրման ծավալի մեջ՝ 31 %, օդային բեռնափոխադրումների մեջ՝ 81.5 % աճ, թռիչք-վայրեջքների մեջ՝ մոտ 24 % աճ:
- 2017թ. շուրջ 30 %-ով աճել է Հայաստանի ընդհանուր այցելությունների թիվը:
- Քրեականացվելէ ապօրինի հարստացումը: Ստեղծվում է նոր հակակոռուպցիոն մարմին, ներդրվում է Ազդարարների համակարգը:
Խոստումներ. 2017
- Մինչև 2017 թվականի ավարտը լրամշակվելու և ԱԺէ ներկայացվելու նոր Դատական օրենսգիրքը:
- Ծրագրով գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ այս տարի իրականացվելու է 49 միջոցառում:
- Մինչև 2017 թվականի ավարտը կառավարությունը ներդնելու է ուսուցիչների աշխատանքի խրախուսման նոր մեխանիզմներ:
Խոստումներ. 2018
- Կներդրվի նոր սերնդի դասագրքերի ստեղծման չափանիշներ և գործիքակազմ:
- Արդիականացվելու են հանրակրթական ծրագրերը:
- Ներդվելու են ակտիվների կառավարման միասնական համակարգ, այդ թվում՝ ճանապարհների երկարաժամկետ սպասարկման և շահագործման պայմանագրերի միջոցով.
Խոստումներ. 2019
- Ոռոգման ոլորտում մինչև 2019 թվականի ավարտը կապահովվի մեխանիկական ոռոգման համակարգերն ինքնահոս համակարգով:
- Զրակորուստներն առաջիկա 5 տարիների համար կկրճատվեն 12-13 տոկոսի չափով:
- Կիրականացվեն միջոցառումներ՝ սպասարկման տարածքից դուրս մնացած 560 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար:
Խոստումներ.2022
- Կառավարությունը կապահովի ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների աստիճանական ավելացում՝ արտահանում/ՀՆԱ հարաբերությունը հասցնելով 40-45 %:
- 2022 թվականին իրականացվելու է ՀՀ համայնքների՝ միջպետական նշանակության ավտոճանապարհների կամ մարզկենտրոններին կապող առնվազն մեկ լավ կամ բավարար վիճակում գտնվող ճանապարհով ապահովում:
- 2022 թվականին ապահովելու են ՀՀ բոլոր համայնքների ավտոմոբիլային ուղևորափոխադրումների հասանելիություն:
- 2022 թվականին կավարտվի բուհերում ծրագրային հավատարմագրման գործընթացը:
- Մինչև 2022 կներդրվի հաճախորդների կողմից բժիշկների գնահատման, բողոք-պահանջների գրանցման, լաբորատոր հետազոտությունների համակարգը:
- Մինչր 2022 տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը կհասնի առնվազն 3 միլիոնի:
Խոստումներ`առանց հստակ ժամկետի
- Պարզեցվելու է ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգը:
- Ներդվելու է Եվրոպական Միության GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման նոր էլեկտրոնային համակարգ:
- Ներկայացվելու է օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ գործունեության 14 տեսակներով զբաղվելու համար լիցենզիայի պահանջը փոխարինելով ծանուցմամբ:
- Աստիճանաբար վերացվում է մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառումը` ներմուծվող արտադրական նշանակության սարքավորումների և հումքի համար:
- Կկրճատվեն էլեկտրականության միացման ժամկետները և գործընթացները:
- Թիրախային համայնքներում կկիրառվի քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգ:
- Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացն ամբողջությամբ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով և կներդրվի էլեկտրոնային բիզնես ռեգիստի համակարգ:
- Կներդրվի շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգը. Կներդրվի բիզնես օմբուդսմենի ինստիտուտը:
- Տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` միջին հաշվով ՀՆԱ շուրջ 5 տոկոսի չափո:.
- Արտահանման աճի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը՝ ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի:
- Աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով:
- Երկրի մրցունակության չնվազման պայմաններում անվանական նվազագույն աշխատավարձի 25% աճի ապահովում:
- Հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության 2.5 տոկոսային կետով աճի ապահովում:
- Հարկային մարմնի իրականացվող ստուգումների քանակի և հարկ վճարողների թվաքանակի հարաբերակցության հետևողական կրճատում:
- Մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում՝ սահմանային հսկողությունն աստիճանական տեղափոխելով հետբացթողումային փուլ:
- Հայաստանի թվային օրակարգի մշակում:
- Կեղծ բժշկական նշանակության արտադրության, կեղծ դեղերի շրջանառության քրեականում: