[ֆոտոշարք] Վենետիկ. աշխույժ, բայց ողբերգական
Տիեպոլո, Տինտորետտո, Տիցիան, Մարկո Պոլո, Վիվալդի. մարդիկ, որ մանկուց ինձ հետ են եղել: Բայց Վենետիկի հետ հյուսված այս անձինք չէին, որ իմ մեջ ձգտում էին առաջացրել դեպի լագունան։ Ավելի խորը, ավելի նպատակասլաց երազանք կար մանկուց: Փափագում էի Ակադեմիա կամրջից հետևել, թե արևամարի ծիրանագույն շողերն ինչպես են ծորում Santa Maria della Salute եկեղեցու պատերն ի վար։
[gallery columns="4" ids="49942,49938,49939,49941,49943,49944,49945,49946,49933,49947"]
Վենետիկը, իր աշխույժ կյանքով հանդերձ, ողբերգական քաղաք է: Եվ դա բնավ նեղլիկ փողոցների, մաշված պատերի կամ ջրանցքների նեխահոտի պատճառով չէ։ Երբ երեկոն է իջնում, նա պատրաստ է պատմել ամենը: Եվ եթե դու կարողանաս ունկնդրել անձայն հուշերը, քաղաքի բոլոր ուրվականները կհավաքվեն շուրջդ ու ոգիները, ոտքերիցդ բռնած, հուշիկ կբարձրանան կանալների կանաչալազուր կոհակներից։
Ու արյունդ կսկսի եռալ, ու չես գիտենա՝ սե՞ր է, վա՞խ, հաճո՞ւյք, թե՞ ներանձնական ողբերգություն։ Ու կարբենաս։ Իսկ ո՞վ ասաց, թե ողբերգությունը թովիչ չէ։
[gallery columns="4" ids="49928,49929,49930,49931,49932,49934,49935,49936,49940,49937"]
Հեղինակ՝ Էդիկ Պողոսյան
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)