Վերնիսաժ. Հեռացող հնություն ( ՖՈՏՈՇԱՐՔ )
Հանրապետության Փողոց - Բուզանդ խաչմերուկում «Վերնիսաժի» խառնաշփոթին (այս հատվածում հմինականում գրքեր են վաճառում) փոխարինել է մեկ ուրիշ՝ ավելի փոշոտ խառնաշփոթ։ Սկսվել են հին վերնիսաժի ապամոնտաժման աշխատանքները։ Վերնիսաժը չեն վերացնում, ոչ էլ տեղում կհայտնվի որևէ հյուրանոց կամ ժամանցի վայր։ Ձևափոխում են։ Շուտով այն կդառնա ավելի հարմարավետ ու մաքուր։
«Վերնիսաժ» անվանումը առաջացել է ֆրանսերենի vernis` լաք բառից. նախկինում նկարիչները այս ցուցահանդեսի ժամանակ լաք էին քսում իրենց նկարների վրա։
«Վերնիսաժը» ձևավորվել է 1980-ականների կեսերին։ Սկզբում այն Սարյանի այգում էր, որտեղ հայ արվետսագետները (հիմնականում նկարիչներ ու քանդակագործներ) վաճառում էին իրենց աշխատանքները։ Հետո այն բաժանվեց երկու մասի և մի մասը տեղափոխվեց Հրապարակին կից այգի։ Նկարներին ու քանդակներին ավելացան շները, ոսկերչական աշխատանքները, քիմիական նյութերն ու ձայնապնակները (հաճախ ոչ այնքան բարձրաճաշակ)։
[gallery size="large" ids="31394,31395,31396,31397,31398,31399,31400,31401,31402,31403,31404,31405,31406,31407,31408,31409,31410,31411,31412,31413,31414,31415,31416,31417,31418"]
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան