JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ո՞վ է ում ձեռնոց նետել. Արման Կալուժսկի-Վահագն Աբգ

Ո՞վ է ում ձեռնոց նետել. Արման Կալուժսկի-Վահագն Աբգարյան հակամարտության մութ կողմերը

Իրականում ընտրություններում պարտվելը մնացել է ոչ թե հենց թեկնածուների, այլ նրանց սատարող հեղինակություններից մեկի՝ այս դեպքում Արման Կալուժսկու կոկորդի՞ն է մնացել: Վերնիսաժի կրակոցներից վիրավորված  Վահագն Աբգարյանի հետ կատարված ամբողջ պատմությունը և՛ մամուլը, և՛ ալավերդցիները կապում են քաղաքապետի ընտրությունների հետ: Բայց կա նաև վարկած, որ նա խնդիրներ ունի օրենքով գողերի հետ: Ըստ hraparak.am-ի, խնդիրը կոնկրետ օձունեցի Արման Կալուժսկու հետ է: Տարիներ առաջ Վահագն Աբգարյանի և Արման Կալուժսկու միջև խնդիր է եղել, Վահագնը ինչ-ինչ հարցերում նրան չի ենթարկվել և հայտարարել է, որ  չի պատրաստվում նրա ասածներով շարժվել։
Օձունեցին, նույն ինքը Արման Կալուժսկին Ալավերդիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հովանավորել է Արթուր Աբգարյանին, որը նաև Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի երեխաների քավորն է։
Ստացվում է, որ Ալավերդիի քաղաքապետի ընտրություններում պայքարող երկու թեկնածուներին էլ սատարել են քրեական հեղինակություններ, և իրականում ընտրություններում պարտվելը մնացել է ոչ թե հենց թեկնածուների, այլ նրանց սատարող հեղինակություններից մեկի՝ այս դեպքում Արման Կալուժսկու կոկորդի՞ն է մնացել:
Եվս մեկ վարկածի համաձայն, Կալուժսկին կապ չունի ընտրությունների հետ, Վահագնը ֆինանսական «ռազբորկաներ» է ունեցել նրա հետ, որն էլ ընկել է Վահագնի  հետևից։
Ո՞վ է Վահագն Աբգարյանը
Վահագն Աբգարյանին ճանաչողներն, ըստ hraparak.am-ի, ասում են, որ մինչև 7-8-րդ դասարանը լավ է սովորել, հետո՝ ընկել վատ շրջապատ։ Երկար տարիներ եղել է Ուկրաինայում, զբաղվել հանքարդյունաբերությամբ: Արդեն հարստացած վերադարձել է հայրենիք: Դարձել է գողերից մեկի սանիկը։
Ըստ տարածված լուրերի, նա Քարինջ գյուղում փորձել է հանքի տիրանալ, ինչի շուրջ «ռազբորկաներ» են եղել: 7-8 տարի առաջ Ռուսաստանից մի գողական՝  Սոխ Կարեն մականունով, որը խնդիրներ է ունեցել Կալուգայում ապրող Արման Կալուժսկու հետ, փախել է Ալավերդի, Վահագն Աբգարյանն էլ թևի տակ է առել Սոխ Կարենին։ Բայց վերջինս սպանվել է։ Դրանից հետո սկսվել է սպանությունների շարքը։ Այս ամենը շրջանառվող լուրեր են, որոնց մանրամասները հասկանալի պատճառներով, ճշտելը բարդ է։



Քրեական աշխարհի մասին գրել ենք նաև.

  • Քրեական վենդետաները շարունակվում են. Հիմա ո՞վ է և ո՞ւմ դեմ. Ալավերդի-Էջմիածին-Երևան տրանզիտ

  • Նոր սպանություն Էջմիածնում. Ի՞նչ կապ կա դրա և Դոն Պիպոյի դեմ մահափորձի ու Կանեվսկոյի միջև

  • Սկանդալ գողական աշխարհում. Ասետրինա Մլադշիին բանտում չեն ընդունել որպես «օրենքով գողի»




Իրականում ո՞վ է Արման Կալուժսկին
[caption id="" align="aligncenter" width="283"] Արման Ջանինյան [/caption]
Քրեական աշխարհում նա հայտնի է որպես Մայիսի տղա Արման Կալուժսկի: Իրական անուն ազգանունը՝ Արման Ջանինյան: Նա ծնվել է 1977 թվականի մարտի 19-ին՝ Օձունում: Այստեղից էլ նաև Օձունեցի մականունը: Թագադրվել է 19 տարեկանում՝ 1996 թ -ին Մոսկվայում` կալանավայրից դուրս գալուց հետո՝  հայազգի ազդեցիկ քրեական հեղինակություններ Կնդո Մայիս Երևանսկու և Վանիկի կողմից:

Արդեն մի քանի անգամ դատապարտված Ջանինյանը, 2000թ-ին կրկին  դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝  զինված հարձակման համար:

«Օրենքով գողը» իր 7-ամյա բանտարկությունը սկզբից անկացրել է Ռուսաստանի Իռկուտսկի մարզում, այնուհետև 2008-ին՝ ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Տվեր ու մնացել այնտեղ:


Իրավապահների տեղեկություններով, Արման Կալուժսկին բանտից ազատվելուց հետո հանդիպել է  Տվերի մարզի հայ համայնքի ներկայացուցիչներ հետ և նրանցից ամեն ամիս պահանջել, որ  իրեն վճարեն 1000 –ական ռուբլի: Գործարարները պետք է վճարեին 2.000-ից 10.000 դոլար: Տեղի հայերը հրաժարվում են նրա պահանջներից, որն էլ  սկսում է սպառնալ Տվերի  հայությանը:


Ոստիկանության տեղեկություններով, տեղի հայ գործարարներից ոմանք գումարները  վճարել են  հայտնի «օրենքով գող» Սևերին, որը բավականին կոշտ տոնով պահանջել է Արմանից դադարեցնել իրեն վճարող հայերի դեմ ուղղված սպառնալիքները: Կալուժսկին համաձայնվել է:

Ի դեպ, Ջանինյանը թագազրկվել է 1999-ին՝ Մայիսիկ Կիրովականսկու կողմից:

Տարածել