Ես կարող եմ. Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ֆոտովավերագրություն
Վիգեն Մնոայնը մոտ մեկ ամիս շրջել է Երևանով, Արարատի և Արագածոտնի մարզերով, լուսանկարել հաշմանդամություն ունեցող անձանց հենց իրենց աշխատավայրերում:
«Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են աշխատել տարբեր բնագավառներում և այս նախագիծը հենց դրան է ուղղված»:
Սա Վիգեն Մնոյանի առաջին սոցիալական բնույթի նախագիծը չէ: Նմանատիպ ֆոտոշարք նա նախկինում էլ է ներկայացրել, բայց խոստավանում է` այս մեկն այլ է` ավելի բարդ ու պատասխանատու էր:
«Այն, որ դու ինչ-որ նպատակի համար կարող ես օղակ լինել, ավելի հաճույքով ես աշխատում»:
Յուրաքանչյուր լուսանկարում ներկայացված է մեկ մասնագիտություն և հաշմանդամություն ունեցող մասնագետը: «Ես կարող եմ» խորագրով ցուցահադեսը մայրաքաղաքում դեռ երկար կմնա: Կազմակերպիչները ժամանակ առ ժամանակ կփոխեն ցուցահանդեսի աշխարհագրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց առօրյան շատերին ցույց տալու համար:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան