Վիրտուալ սեր. Հոգեբանական լիցքաթափում կամ անձնական կյանքում խնդիրներ ունենալու նշան
Միայնակ և ինքնավստահ
Դրանք 33-36 և ավելի մեծ տարիքով տղամարդիկ և կանայք են: Նրանք արդեն հարաբերություններ են կառուցել, ընտանիք են ստեղծել և նույնիսկ երեխաներ ունեն: Ինչ որ մեկը բաժանվել է, բայց ոչ ոք նրանցից չի ծանոթացել համացանցում: Եթե նրանց կյանքում վիրտուալ ֆլիրտը միայն ժամանակ անցկացնելու համար է, քանի որ նրանք էկրանի հետևում թաքնվելու կարիք չունեն: Նրանք գնահատում են ազատությունը, նյութապես ապահովված են, հեշտ և պարզ են մոտենում իրենցով հետաքրքրված մարդկանց ցանկացած վայրում, և ինչպես կարգն է, քննարկում են միասին ժամանակ անցկացնելու ձևերը: Առանձնահատուկ են նրանով, որ իլյուզիաներ չեն կառուցում:
«Մի անգամ սրճարանում հաճախորդի հետ քննարկեցինք դասընթաց անկացնել նրա գործընկերների համար: Նա հանգիստ կանգնեց, մոտեցավ հարևան սեղանին և աղջկանից վերցրեց հեռախոսը։ Միաժամանակ պատկերացրի ինձ հոգեբան, ամեն ինչ կատակի վերածեցի և հենց այդ պահին նրա հետ պայմանավորվեցի հանդիպման համար», - ասում է Զոյա Բոգդանովան։
Ընտանեկան և զգացմունքային անբավարարվածություն
Երկրորդ կատեգորիայում 35-ից բարձր տղամարդիկ և կանայք են, ովքեր երկար ժամանակ ամուսնացած են և ունեն երեխաներ։
ԻՆչպես կարգն է, նրանք վիրտուալ ընկեր ունեն, նրանց հարաբերություններն ամբողջությամբ կրում են ռոմանտիկ-պլատոնական, առանց սեքսի, քանի որ գլխավոր արժեքը էմոցիոնալ լիցքաթափում և վերելք ստանալն է և ոչ ավելին։
Երբեմն հաճախորդներն ինձ դիմում են նման հարաբերություններին վերջ տալու նպատակով, որովհետև նրանք դարձել են աներես և կախվածություն ունեն։ Չի կարելի հաստատել, որ նման պարագայում խնդիրը ներընտանեկան հարաբերություններն են։ Իրականում յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։
Վիրտուալ հարաբերությունների առաջացման պատճառները.
- Օրինակ, կինը փոխհատուցում է այն, ինչ չի կարողացել տալ իր երեխաներրին։ Տղամարդն, իր հերթին, զգում է, որ իր մորից լիարժեք չի ստացել սեր, խնամք և օգնություն։ Իր վիրտուալ ընկերոջ հանդեպ նա ենթագիտակցաբար որդիական զգացմունքներ է տածում, որը ներառում է նաև հնարավոր սեքսուալ հարաբերություններ։
- Կանխատեսումներ և մանկական վնասվածքներ:
- Մտերիմներ չունենալը և դեռահասության տարիքում ծնողական հոգատարության բացակայությունը:
- Շփվելով համացանցում՝ այդպիսի մարդիկ սկզբից փորձում են կիսվել իրենց: վերապրումենորվ և փորձում են այդպես մոռանալ կյանքում հանդիպած դժվարությունները:
Երազկոտները և իդեալիստները
Երրորդ ամենաանսովոր տեսակը․ նրանք, ովքեր միտումնավոր գնում են վիրտուալ սիրախաղի։ Եվ նրանք իրենց փոխհատուցում են այն, ինչը ինչ-որ պատճառով չեն կարող ստանալ իրական կյանքում․ անինքնավստահություն, կերպարի իդեալականացում, ցածր ինքնագնահատական։ Վիրտուալ սիրախաղը տալիս է ազատության և թույլատրելիության զգացում, դառը իրականությունից փախչելու հնարավորություն։
Ըստ վիճակագրության, որքան զարգացած է երկիրը, այդքան մարդիկ քիչ են պատրաստ ծանոթանալուն և դեմ դիմաց շփվելուն՝ նախընտրելով կառուցել հարաբերություններ և սեքսուալ բավականություն ստանալ վիրտուալ կյանքում։ Դա և՛ անվտանգ է, և՛ չհիասթափեցնող, և ընկերակիցը ցանկացած ժամանակ պետք եղած վիճակով և ձևով հասանելի է շփման համար։
Այս դեպքում մեծ մասամբ խոսվում է վերացական աշխարհի կյանքի մասին, որտեղ կարելի է շփվել ոչ թե իրական մարդու հետ, այլ՝ նրան վերաբերող սեփական իդեալական պատկերացումների։ Այդպիսի մարդիկ իրենց էջում տարածում են իրականում գոյություն չունեցող նկարներ և հորինված պատմություններ։ Շատերը երբեք չեն հանդիպում վիրտուալ մարդկանց, և նույնիսկ այն պարտադիր օրենք է իրենց համար։
Ծանոթության համար օգտագործվող բոլոր հնարավորությունները
Չորրորդ տեսակը․ մարդիկ են, ովքեր ծանոթացել են ինտերնետում և ավելի ուշ ընտանիք են ստեղծել։ Այստեղ նույնպես սիրախաղ կա, և ի սկզբանե այն միայն վիրտուալ է, բայց եթե ընկերը չի ձգում և պատասխանում է բարոյական սկզբունքներով և նորմերով, ուրեմն ժամանակն է, որ հանդիպում կազմակերպվի իրական կյանքում։ Եվ արդեն նա նկատում է երկարատև հարաբերությունների զարգացումը․ նրանք կա՛մ շարունակում են հանդիպել, կա՛մ միանգամից բաժանվում են։ Այսպես սիրախաղի առաջխաղացումը սահմանափակ է և կրում է ինֆորմացիոն բեռ։
Այս տարբերակով, իհարկե, նույնպես հանդիպում են բացառություններ, որոնք նպատակ չեն հետապնդում ընտանիք կազմելու, յուրաքանչյուրն ունի ծանոթության իր մոտիվացիան և այդ հաշվով՝ շատ պատրանքներ և երազանքներ։
Եթե ամփոփենք, ուրեմն վիրտուալ սիրախաղը և վիրտուալ հարաբերությունները ժամանակակից կյանքի տենդենց են՝ կապված ինտերնետի ազդեցության ընդլայնմամբ և գործիքներով։ Ուրեմն այն ոչ այնքան խնդիր է, որքան իրավիճակային ձգտում՝ օգտվելու հասանելի հնարավորություններից։
Կյանքի ակտիվ տեմպը նվազագույն քանակությամբ ժամանակ է թողնում հանգստանալու համար․մարդիկ կա՛մ զբաղված են, կա՛մ ուղղակի ցանկանում են երեկոյան ժամանց՝ նկատի ունենալով ժամանակակից տեխնոլոգիաները, հիմա այն կարելի է անել՝ դուրս չգալով տնից, նաև կատարյալ անվտանգ է։