Վ. Վիսոցկի. Հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալուց մինչև ժամադրություն Արարատում
1. Վիսոցկու ծնողները բաժանվել էին. հայրը երկրորդ անգամ էր ամուսնացել՝ հայուհու հետ։ Փոքրիկ Վոլոդյան խորթ մորը դիմում էր «Ժենյա մայրիկ»-ով։ Նրա հանդեպ իր յուրահատուկ վերաբերմունքը ցույց տալու համար Վիսոցկին կնքվել է Հայ Առաքելական եկեղեցում։
2. Երիտասարդ տարիքում` աղջիկների հետ ծանոթանալու առաջին իսկ, օրը միշտ երգում էր նրանց համար։ Նրա ընկերուհին` դերասան Օլգա Գորիշինան, երբ հերթական անգամ ունկնդրում էր երգչի նոր ռեպերտուարը, խնդրեց այլևս չբղավել և երգել սիրո մասին, որ աղջիկների սրտով լինի։ Վիսոցկին պատասխանեց, որ իր բոլոր երգերն են սիրո մասին։
http://www.youtube.com/watch?v=_NGd4cIx6os
3. Արտիստի հետ անհավանական դեպք պատահեց Սոչիում։ Երբ նա զբոսանքից վերադարձավ հյուրանոց, պարզվեց, որ իրերը գողացել են՝ հագուստի հետ վերցրել են նաև փաստաթղթերը և տան բանալիները։ Վիսոցկին ստիպված դիմեց ոստիկանություն։ Հյուրանոց վերադառնալով նա հայտնաբերեց գողացված իրերն ու երկտող։ «Կներեք, Վլադիմիր Սեմյոնիչ, սխալվել ենք։ Չգիտեինք, թե ում են պատկանում իրերը։ Բաճկոնը և փաստաթղթերը վերադարձնում ենք, իսկ ջինսը, ցավոք, վաճառել էինք մինչև փաստաթղթերին նայելը»։
Դիանա Մարտիրոսյանի հոդվածներից կարդացեք նաև՝
- 11 հետաքրքիր փաստ աշխարհի «ամենադրամարկղային» ռեժիսորի մասին
- Ուոլթ Դիսնեյ. «Ոչ մի կնոջ ես չեմ սիրել այնպես, ինչպես սիրում եմ Միքի Մաուսին»
- Ֆրենկ Սինատրա. 13 հետաքրքիր փաստ 100-ամյակի կապակցությամբ
4. «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» սերիալի հետապնդման տեսարանի նկարահանումների ժամանակ ոստիկանությունը` անվտանգության նկատառումով, փակել էր Մեծ թատրոնի շրջակայքը, Վիսոցկու երկրպագուներն էլ չխանգարեն նկարահանող խմբին։ Ընդմիջման ժամանակ լսվեց արտիստի ճիչը. «Հե՜յ, օգնեք ինձ։ Բա՛ց թող, այ կատաղած կնիկ»։ Գործընկերները շտապեցին ձայնի ուղղությամբ և տեսան, թե անծանոթ երկրպագուհին ինչպես է կծում Վիսոցկու ուսը: Կինն անցել էր փակոցը, անսպասելի կտրել դերասանի ճանապարհն ու տրվել գզացմունքներին։
http://www.youtube.com/watch?v=Cvvk3csoI_c
5. Վիսոցկին շատ էր սիրում ամերիկյան կինեմատոգրաֆը. որպես ամենասիրելի ռեժիսոր նշում էր Չապլինին, ամենասիրելի ֆիլմն էր «Մեծ քաղաքի լույսերը»։
6. Վիսոցկու սիրելի գրողը Բուլգակովն էր, պոետը՝Ախմադուլինան։ Երբեմն նա օրերով փակվում էր տանը, խուսափում ընկերներից և գրքեր կարդում։
7. Երգիչ-դերասանը շատ էր սիրում համեղ բաներ ուտել, իսկ արբել կարող էր առանց օղու՝ զուտ բարձր տրամադրությամբ։ Մարինա Վլադիին և նրան հաճախ կարելի էր տեսնել «Արարատ» խորովածատանը։
8. Արտիստի համար տղամարդու իդեալը Մարլոն Բրանդոն էր: Վիսոցկին ոճային առումով հավանաբար նրան նմանակում էր։
http://www.youtube.com/watch?v=oXl5ixBtjpY
9. «Դե սպասիր» (Ну, погоди) մուլտի գայլին պետք է հնչյունավորեր Վիսոցկին։ Սակայն ցենզուրան արգելեց, և նրան փոխարինեց Պապանովը:
10. Վիսոցկին Եվրոպայից բերում էր գերմանական մեքենանար՝ BMW, Mercedes: Վլադին սիրելիի համար Փարիզից բերել էր Renault 16, որը դերասանը վթարի ենթարկեց առաջին իսկ օրը։ Սովորաբար վարում էր 200 կմ/ժ արագությամբ։ Նրա հայտնի կապտա-մոխրագույն Mercedes-ը մի ժամանակ պատկանում էր Բրեժնևին։
http://www.youtube.com/watch?v=sZ97BTBGCMI