FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ վիտամիններն ու սննդային հավելումներն օգտակա

Ինչո՞ւ վիտամիններն ու սննդային հավելումներն օգտակար չեն և նույնիսկ մահացու վտանգավոր

Ո՞Վ Է C ՎԻՏԱՄԻՆԻ ՀԵՂԻՆԱԿԸ


Գիտնականներից Լայնուս Փոլինգը մեծ սխալ թույլ տվեց, երբ որոշեց փոփոխել իր ավանդական նախաճաշը: 1964 թ., 65 տարեկան հասակում, նա սկսեց վիտամին C ավելացնել նարնջի հյութի մեջ, որը խմում էր առավոտյան: Դա նման է կոկա կոլայի մեջ շաքար ավելացնելուն, բայց նա անվերապահորեն հավատում էր, որ օգտակար է:
Այսպես սկսվեց C վիտամինի դարաշրջանը: 1970 թվականին «Ինչպես ապրել երկար և զգալ ավելի լավ», իր բեսթսելլերում Փոլինգը պնդում էր, որ C վիտամինն օգնում է հաղթահարել մրսածությունը: Նա մեկ օրվա ընթացքում 18 գրամ C վիտամին էր ընդունում, որը, ի դեպ, 50 անգամ գերազանցում է մեկ օրվա չափաբաժինը: Գրքի երկրորդ հատորում այն հիվանդությունների ցանկում, որի դեմ պայքարում է C վիտամինը, ավելացվել էր հարբուխը: 1980-ականներին, երբ Միացյալ Նահանգներում սկսեց տարածվել ՄԻԱՎ-ը, գիտնականը հայտարարեց, որ վիտամին C-ն կարող է բուժել նաև վիրուսը:
1992-ին դրան անդրադարձավ Time պարբերականը: «Վիտամինների իրական ուժը» հոդվածում ասվում էր, որ վիտամինները բուժում են սրտի հիվանդությունները, կատարակտը և նույնիսկ քաղցկեղը. «Նույնիսկ ավելի գայթակղիչ է այն ենթադրությունը, որ վիտամինները կարող են դանդաղեցնել ծերացումը», - ասվում էր հոդվածում:
Վիտամիններն ու հավելումները սկսվեցին արագորեն սպառվել, բայց Փոլինգի գիտական հեղինակությունը տուժեց:  Մի քանի տարիների ընթացքում արված ուսումնասիրությունները չհաստատեցին վիտամին C-ի և շատ այլ սննդային հավելումների օգտակարությունը: Իրականում ամեն մի գդալ վիտամինը, որը Փոլինքն ավելացնում էր իր հյութի մեջ, վնասում, այլ ոչ թե բուժում էր նրան: Նա երբևէ չէր մտածի, որ դրանք կարող են մահացու վտանգավոր լինել:

Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ


20-րդ դարում գիտնականները շարունակում էին ուսումնասիրել այդ թեման: Գիտնականները, մկների վրա փորձարկելով, ուսումնասիրել են հակաօքսիդանտների ազդեցությունը չարորակ մելանոմայի մետաստազների առաջացման արագության վրա: Նրանք վստահ են, որ սննդակարգում հակաօքսիդանտների բարձր պարունակության վտանգավոր ազդեցության հավանականությունը առկա է նաև մարդկանց դեպքում:
Հետազոտության արդյունքը ցույց է տալիս, որ քաղցկեղի և դրա զարգացման բարձր ռիսկ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել հակաօքսիդանտներ պարունակող սննդային հավելումներից: Դրանք նպաստում են հիվանդության զարգացմանը:

2014թ. գիտնականները բացահայտել են, որ հակաօքսիդանտները սրընթաց զարգացնում են թոքերի քաղցկեղը: Ըստ մասնագետների, չարորակ մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի առավել վտանգավոր տեսակի դեպքում հակաօքսիդանտները կարող են կրկնապատկել մետաստազների՝ մարմնի մի մասից մյուսը քաղցկեղի տարածման արագությունը:

ՀԱԿԱՕՔՍԻԴԱՆՏՆԵՐԻ ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԸ


Հակաօքսիդանտներ կան սննդային շատ հավելումներում, որոնք գովազդվում են որպես քաղցկեղի կանխարգելման միջոց: Փորձագետները պարզել են, որ հակաօքսիդանտներն իրականում ունակ են առողջ բջիջները պաշտպանել ռադիկալներից, որոնք քաղցկեղ են զարգացում: Բայց դրա հետ մեկտեղ ՝ հակաօքսիդանտները պաշտպանում են ուռուցքը, երբ այն սկսում է զարգանալ: Տասնամյակներ շարունակ գիտնականները փորձել են հասկանալ ազատ ռադիկալների բարդ կենսաքիմիան,  իրենց ուսումնասիրությունների համար հարյուր հազարավոր կամավորներ են ներգրավել ու միլիոններ ծախսել կլինիկական փորձարկումների վրա, բայց ժամանակակից  գիտությունը մեզ չի կարող ավելի լավ բան առաջարկել, քան այն խորհուրդը, որ դեռ դպրոցից էին  տալիս՝ կերեք օրական 5-ական միրգ ու բանջարեղեն:

Inosmi

Տարածել