newmag-ը ներկայացնում է նոր գիրք. «Վովա Արմյան. Իրական պատմություն» (թրեյլեր)
08/28/2024

Գիրք, որ կօգնի վերհիշել անցյալն ու հասկանալ ապագան։ Առաջին անգամ Վովա Արմյանի կյանքն ու կենսագրությունը ներկայացրել է նրա դուստրը՝ Ամալյա Կարապետյանը։
Վլադիմիր Կարապետյանը՝ Վովա Արմյանը, Ռուսաստանի ձեռներեց ոլորտում եղել է հայտնի հեղինակություն։ Նրա կյանքն ու գործունեությունը համընկել են կարևոր քաղաքական ու պատմական իրադարձությունների ու փոփոխությունների հետ։
Вова Армян գրքում առաջին անգամ ներկայացվում է, թե ով է Վովա Արմյանը, բացահայտվում է նրա ընտանիքի պատմությունն Արցախում, կնոջ՝ Ռիտայի հետ հարաբերությունները։ Ու այս ամենը գլոբալ պատմաքաղաքական իրադարձությունների ֆոնին. Վերակառուցում, Սպիտակի երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, Մարաղայի ու Մարգուշավանի կոտորածները, Արցախյան առաջին պատերազմը։
1980֊ականներին Վովա Կարապետյանը տեղափոխվել է Տալյատի քաղաք։ Ավտոմասերի ապօրինի վաճառքից հետո նա վեց տարով ազատազրկվել է։ Անազատության մեջ էլ ծանոթացել է քրեական հեղինակությունների հետ։ Վովա Արմյանին սպանել են 42 տարեկանում։ Բայց նրա անվան շուրջ մինչև հիմա հյուսվում են լեգենդներ։
Առաջին անգամ Վովա Արմյանի կյանքն ու կենսագրությունը ներկայացրել է նրա դուստրը՝ Ամալյա Կարապետյանը, գրքի մյուս հեղինակը Ռուբեն Իշխանյանն է։ Գրքում ներառված են հետաքրքիր դրվագներ Վովա Արմյանի կյանքի հետաքրքիր դրվագները, Խորհրդային միության փլուզումն ու դրան նախորդած ու հաջորդած քաղաքական դեպքերը։ Հուշերում ներկայացվում է Վովա Արմյանի ընտանիքը, մեծ սերը, ընկերությունն ու հանցագործ աշխարհը՝ գլոբալ փոփոխությունների ֆոնին։ Գիրք, որ կօգնի վերհիշել անցյալն ու հասկանալ ապագան։

Ռուբեն Իշխանյան
Ամալյա Կարապետյան
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

«Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում Newmag-ը կներկայացնի Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» գիրքը (թրեյլեր)

«Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում Newmag-ը կներկայացնի թուրք պատմաբան Թաներ Աքչամին և նրա նոր գիրքը` «Ցեղասպան պետության ակունքները» (թրեյլեր)

«Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում Newmag-ը կներկայացնի շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզին ու նրա գիրքը (թրեյլերը)

Տեղի ունեցավ Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
